Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որպես ԵԽԽՎ պատգամավոր, բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ եւ անհարմար եմ զգացել, երբ Հայաստանը եղել է այդ ցուցակում». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 13,2019 11:55

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ոստիկանական բաժանմունքների մուտքերը, ելքերը, հարցաքննության համար օգտագործվող սենյակները կահավորել տեսանկարահանող, տեսաձայնագրող սարքերով՝ խոշտանգումներից զերծ մնալու համար:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ տարիներ շարունակ ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է ՀՀ-ին, որ ցուցմունքները կորզում են խայտառակ խոշտանգումներով. «Այս տեխնիկական հագեցվածության խնդիրը շատ ավելի վաղ պետք է լուծեինք, որովհետեւ այսօր Մարդու իրավունքների հանձնաժողովը հարյուրավոր նամակներ է ստանում, որտեղ խնդրում են վերաբացել այն գործերը, որտեղ ցուցմունքներ կորզել են խոշտանգումների հիման վրա: Իհարկե, ինձ համար մի քիչ հասկանալի չէր, որ նախագիծը չի մակագրվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովին, բայց ինձ համար երկրորդական խնդիր է դա: Կարեւորը՝ մենք կարողանանք 20 եւ ավել տարիների արատավոր ավանդույթը՝ խոշտանգումների, սպառնալիքների միջոցով ցուցմունք կորզել ու դա դնել դատավճռի հիմք, մենք կարողանանք այս քայլերով մեղմացնել դա: Ես, որպես ԵԽԽՎ պատգամավոր, որ բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ եւ անհարմար եմ զգացել, երբ Հայաստանը եղել է այն ցուցակում, որտեղ ցուցմունքները կորզում են խոշտանգումներով կարծում եմ, այս օրենքը էական դրական քայլ կլինի՝ այս արատավոր երեւույթը կանխելու ճանապարհին»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշ անհամաձայնություններ ուներ: Այսօր նիստում նա նույնպես ելույթ ունեցավ եւ ասաց. «Օպերատիվ հետախուզության ժամանակ, երբ մարդուն բերում են բաժանմունք, պետք է տեսախցիկներ տեղադրվեն, որը ես կարեւորում եմ, որովհետեւ եթե մարդուն բերում ես հարցաքննում ես, կարաս մառալնի իր վրա ազդես, հետո տանես քննչական սենյակ, որտեղ տեսախցիկներ դրված են: Չգիտեմ ինչու, դա դուրս մնաց, որը ես շատ կարեւոր եմ համարում: Կարան մարդու վրա ազդեն ու տանեն քննչական սենյակներ, դրանից հետո ինչ-որ տեղ ճիշտ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031