Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոտնկայս ծափահարություններ՝ ԱԺ-ում. պատգամավորները շնորհակալություն են հայտնում ԱՄՆ Սենատին

Դեկտեմբեր 13,2019 11:32

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները հոտնկայս ծափահարություններ տեղացին՝ որպես շնորհակալություն ԱՄՆ Սենատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ շնորհակալություն հայտնելով հատկապես սենատորներ Մենենդեսին եւ Քրուզին «Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ն ճանաչեց եւ դատապարտեց 20_րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում 1,5 մլն հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրության կողմից: Ես 3 խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաեւ դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին, համապատասխանաբար թիվ 150 եւ 296 բանաձեւերի միաձայն ընդունման կապակցությամբ: Այս քվեարկությամբ ԱՄՆ-ն միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին եւ Քրուզին, ինչպես նաեւ դրանից առաջ կոնգրեսական Շիֆին եւ հայազգի բոլոր բարեկամներին՝ այս երկու նախագծերի պաշտպանության համար»:

Միրզոյանն առանձին երախտիքի խոսքեր հղեց նաեւ Հայ դատի գրասենյակի եւ ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել՝ այս կարեւոր արձանագրմանը հասնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031