60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն ըմբիշ Բենուր Փաշայանը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան:
Բենուր Փաշայանն աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր էր:
Բենուր Փաշայանը 1986/89 թվականներին եղել է Հայաստանի հավաքականի մարզիչը: