Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Ermenihaber

Դեկտեմբեր 13,2019 11:01

Թուրքիայի արտգործնախարարություն ևս հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ:

Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»՝ ավելացնելով, որ պատմությունը քաղաքականացնողները, իրականությունը անտեսելով, չեն կարող հասնել իրենց նպատակներին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է:

«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031