Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Մայր Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խյան Հա­յաս­տա­նի միջև չեն կա­րող լի­նել հա­կա­մար­տու­թյուն ու հա­կա­սու­թյուն. «Իրատես»

Դեկտեմբեր 13,2019 10:49

Նա­խընտ­րա­կան Ար­ցա­խում քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներն օր-օ­րի ակ­տիվ ըն­թացք են ստա­նում։ Հս­տակ ուր­վագծ­վում է, թե ով­քեր են ցան­կա­նում դառ­նալ Ար­ցա­խի ա­պա­գա նա­խա­գահ։ Քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժեր այս ըն­թաց­քում վե­րա­կազ­մա­վոր­ման բուռն գոր­ծըն­թաց­նե­րի մեջ են, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն էլ ա­մեն կերպ փոր­ձում է ներգ­րավ­ված լի­նել դրան­ցում և իր սե­փա­կան թեկ­նա­ծուն ու­նե­նալ։ Նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կի և ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ զրու­ցե­ցինք Ար­ցա­խի պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻ հետ։

Այ­սօր ար­դեն մա­մու­լում շր­ջա­նառ­վում են նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի ա­նուն­ներ՝ Մա­սիս Մա­յի­լյան, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան։ Ի՞նչ կար­ծիք ու­նեք նրանց մա­սին և ինչ­պի­սի՞ն պի­տի լի­նի Ար­ցա­խի ա­պա­գա նա­խա­գա­հը։ Օ­րի­նակ, Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հայ­տա­րա­րել է. «Ա­նըն­դու­նե­լի է Ղա­րա­բա­ղում ու­նե­նալ քծ­նող նա­խա­գահ, ով հնա­զան­դո­րեն տուրք է տա­լիս որևէ մե­կի, նե­րա­ռյալ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի քմա­հա­ճույք­նե­րին: Այդ ո­րակ­նե­րը հա­տուկ են տկար և թույլ ան­ձե­րին, իսկ այդ­պի­սի «ա­ռաջ­նոր­դու­թյու­նը» կա­րող է ա­ղե­տա­լի հետևանք­ներ ու­նե­նալ Ար­ցա­խի հա­մար: Այն­տեղ պետք են պա­տե­րազ­մով կոփ­ված խի­զախ ա­ռաջ­նորդ­ներ: Հու­սամ՝ ղա­րա­բաղ­ցի­նե­րի ընտ­րու­թյու­նը հենց այդ­պի­սին կլի­նի»:

-Նախ` չեմ ցան­կա­նա այդ թեկ­նա­ծու­նե­րին որևէ ո­րա­կում տալ։ Եր­կու­սին էլ վա­ղուց լավ ճա­նա­չում եմ, ու­նեն ան­ցած ճա­նա­պարհ, և՛ ու­ժեղ, և՛ թույլ կող­մեր։ Մեր կու­սակ­ցու­թյան դիր­քո­րո­շումն է՝ մենք որևէ մե­կին թշ­նա­մի չենք դի­տար­կում, բայց նաև ոչ մե­կի կցոր­դը չենք, չենք ե­ղել եր­բեք ու չենք լի­նե­լու։ Մեր կու­սա­կից­ներն ի­րենց ճա­նա­պար­հը հար­թել են աշ­խա­տան­քի, մտա­վոր նե­րու­ժի, բա­րո­յա­կան նկա­րագ­րի շնոր­հիվ։ Մեզ այս կամ այն պաշ­տոն չեն վս­տա­հել սի­րուն աչ­քե­րի կամ ծա­նոթ-բա­րե­կամ սկզ­բուն­քով, դրա հա­մար էլ վաս­տա­կել ենք մեր ժո­ղովր­դին ճշ­մար­տու­թյունն ա­սե­լու, նրանց աչ­քե­րին ու­ղիղ նա­յե­լու ի­րա­վուն­քը։ Իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը պետք է հա­մալր­ված լի­նի ազ­նիվ, ան­բիծ մարդ­կան­ցով։ Ցան­կա­ցած ան­մա­քուր երևույթ թու­լաց­նե­լու է ոչ միայն գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին, այլև պե­տու­թյու­նը։ Պաշ­տո­նյան պի­տի նաև բարձր պրո­ֆե­սիո­նալ ո­րակ­ներ ու­նե­նա. ե­թե մար­դը լի­նի ազ­նիվ, մա­քուր, պրո­ֆե­սիո­նալ, վա­րե­լու է ճիշտ ու ար­դյու­նա­վետ քա­ղա­քա­կա­նու­թյուն։

-Ես այն կար­ծի­քին չեմ, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կեղ­տոտ բան է։ Կեղ­տոտ մար­դիկ են քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կեղ­տո­տում։ Ե՛վ Հա­յաս­տա­նում, և՛ Ար­ցա­խում կա նոր­մալ սե­րուցք։ Ե­թե այդ­պի­սի մար­դիկ չու­նե­նա­յինք, չէինք կա­րող պա­տե­րազ­մում հաղ­թել, ծանր ար­հա­վիրք­նե­րից ա­պա­քին­վել, ան­կախ այն հան­գա­ման­քից, որ քա­ղա­քա­կան դաշ­տը, ա­յո, ձգում է պա­տա­հա­կա­նու­թյուն­նե­րին և պրո­վո­կա­տոր­նե­րին։ Բայց միան­շա­նակ է, որ քա­ղա­քա­կան դաշ­տում կա ա­ռողջ կո­րիզ։ Ե­թե այս տե­սա­կի մար­դիկ լի­նեն Ար­ցա­խի իշ­խա­նու­թյու­նում, ա­մեն ինչ շատ լավ կլի­նի։ Մենք չպետք է մեկս մյու­սի նկատ­մամբ թշ­նա­մա­նանք, մենք մր­ցա­կից­ներ ենք, բայց թշ­նա­մի­ներ չենք։ Մայր Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խյան Հա­յաս­տա­նի միջև չեն կա­րող լի­նել հա­կա­մար­տու­թյուն ու հա­կա­սու­թյուն։ Մենք մի եր­կիր ենք՝ եր­կու պե­տու­թյուն։ Սա մեր «հոր տու­նը» չէ, որ քմա­հա­ճույք­նե­րով ա­ռաջ­նորդ­վենք, պի­տի լի­նենք միաս­նա­կան, ստեղ­ծենք եղ­բայ­րա­կան մթ­նո­լորտ։ Ան­շուշտ, կա­րող են լի­նել տա­րա­կար­ծու­թյուն­ներ, բայց չպի­տի լի­նի թշ­նա­մանք։

-Այս շր­ջա­նում բա­վա­կան հե­տաքր­քիր է Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի դիր­քո­րո­շու­մը, նա ոչ մի թեկ­նա­ծուի դեռ նա­խա­պատ­վու­թյուն չի տվել։ Ին­չու՞ է լռում Բա­կո Սա­հա­կյա­նը։

-Ե­թե Ար­ցա­խի նա­խա­գա­հը չի վե­րըն­տր­վում, ու­րեմն նա, ըստ Սահ­մա­նադ­րու­թյան, պար­տա­վոր է լի­նել թա­փան­ցիկ, ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր՝ որևէ մե­կին ա­ռա­վե­լու­թյուն չտա­լով։ Ճիշտ չէ վա­ղօ­րոք այս կամ այն թեկ­նա­ծուին հա­վա­նու­թյուն տա­լը, նա իր դիր­քո­րո­շու­մը կհայտ­նի քվեախ­ցում։ Սա օ­րեն­քի պա­հանջ է, ոչ թե քմա­հա­ճույք։ Թա­գա­վո­րու­թյուն չէ, որ նա­խա­գահն ա­սի, թե իր իշ­խա­նու­թյու­նը ժա­ռան­գում է այս կամ այն մար­դուն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031