Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշ­խա­նա­կան քա­ղա­քա­կան ու ի­րա­վա­կան միտ­քը չգ­տավ ՍԴ ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լուծ­ման այլ տար­բե­րակ՝ բա­ցի իր քա­ղա­քա­ցու գր­պա­նը մտ­նե­լը. «Իրատես»

Դեկտեմբեր 13,2019 09:30

1. ՀՀ իշ­խա­նա­կան քա­ղա­քա­կան ու ի­րա­վա­կան միտ­քը չգ­տավ ՍԴ ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լուծ­ման այլ տար­բե­րակ՝ բա­ցի իր քա­ղա­քա­ցու գր­պա­նը մտ­նե­լը: Ա­վե­լին՝ այդ միտ­քը չբա­նաձևեց՝ ո՞րն է ՍԴ ճգ­նա­ժա­մը, ըն­դա­մենն ար­ձա­նագ­րեց հա­սա­րա­կա­կան ան­վս­տա­հու­թյու­նը: Ան­վս­տա­հու­թյու­նը դա­տա­կան հա­մա­կար­գի կոնկ­րետ մեկ օ­ղա­կի նկատ­մամբ վե­րաց­նե­լու պատ­ճառ­նե­րը հո­դա­բաշխ չհիմ­նա­վոր­վե­ցին, մտանք պո­պու­լիզ­մի ու դե­մա­գո­գիա­յի դաշտ՝ թե իշ­խա­նու­թյան, թե ընդ­դի­մու­թյան կող­մից: Ժպ­տա­ցեք:

2. Օ­րի­նագ­ծի ըն­դու­նու­մը հարց չի լու­ծում՝ ոչ գործ­նա­կան, ոչ ի­րա­վա­կան, ոչ բա­րո­յա­կան: Գործ­նա­կա­նում՝ ոչ ոք չի կա­րող ա­սել, որ ՍԴ դա­տա­վոր­նե­րը կա­մա­վոր հրա­ժա­րա­կան կտան, կամ՝ քա­նի՞­սը կտան: Ի­րա­վա­կա­նո­րեն՝ որ­քան էլ մի­ջազ­գա­յին փորձ ու Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով է մեջ­բեր­վում, սա ա­լո­գիկ լու­ծում է: Բա­րո­յա­կան՝ կա՞ վս­տա­հու­թյուն, որ ե­թե բո­լոր ան­ցան­կա­լի դա­տա­վոր­նե­րը մեկ մար­դու պես հե­ռա­նան ու հայ­տն­վեն նո­րե­րը, ՍԴ-ի նկատ­մամբ լի­նե­լու է հա­սա­րա­կա­կան վս­տա­հու­թյուն, թե՞ հաս­տատ­վե­լու է նույն մտայ­նու­թյու­նը՝ ա­ռաջ ՍԴ-ն հին, հի­մա նոր իշ­խա­նու­թյան գր­պա­նում է: Եվ որ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան ՍԴ ան­դամ­նե­րին մի կող­մից խա­րույկ հա­նե­լը, մյուս կող­մից՝ ձեռք­նե­րին դրո­շակ տալն ու չգի­տես ուր, չգի­տես ին­չի հա­մար կռ­վի ու­ղար­կե­լը, երբ ի­րենք ի­րենց կռի­վը չկռ­վե­ցին: Ժպ­տա­ցեք:

3. Բա­ցա­հայ­տո­րեն խախտ­վեց իշ­խա­նու­թյան տա­րան­ջատ­ման սկզ­բուն­քը՝ գոր­ծա­դիրն ու օ­րենս­դի­րը խառն­վում են դա­տա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծե­րին ու ճն­շում են գոր­ծադ­րում: ՍԴ լե­գի­տի­մու­թյան հար­ցի լու­ծու­մը պա­հան­ջում է հա­յե­ցա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն: Ան­ձե­րի փո­փո­խու­թյամբ հարց չի լուծ­վում, ե­թե խն­դի­րը իս­կա­պես դա­տա­կան ան­կախ, ար­դյու­նա­վետ հա­մա­կարգ ու­նե­նալն է: Ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծու­մը ստեղ­ծե­լու է նոր ի­րա­վի­ճակ՝ դար­ձյալ ա­նըն­դու­նե­լի՝ ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան դեպ­քում: Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ են պետք: ՍԴ-ի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի փո­փո­խու­թյուն: Ժպ­տա­ցեք:

4. Փաս­տա­ցի սո­ցիա­լա­կան փա­թե­թը մնա­ցել էր միակ ճա­նա­պար­հը՝ հա­ջոր­դը լի­նե­լու է քրեա­կան կամ կար­գա­պա­հա­կան հե­տապն­դու­մը: Ե­թե հրա­ժա­րա­կան տվող­ներ չլի­նեն, հայ­տն­վե­լու ենք քրեա­կան ու կար­գա­պա­հա­կա­նի շր­ջա­նակ­նե­րում՝ կան, թե չկան հիմ­քեր: ՈՒ դա լի­նե­լու է ժո­ղովր­դա­վա­րա­կա՞ն: Ժպ­տա­ցեք:

5. ՍԴ պատ­մու­թյու­նը սր­վեց հըն­թացս երկ­րորդ նա­խա­գա­հի դա­տա­վա­րու­թյան, բայց դա նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ՍԴ-ից ձեր­բա­զատ­վե­լու միակ պատ­ճա­ռը չէ: Իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գում կան բա­զում նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ո­րոնց կաս­կա­ծե­լի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը պետք է հաս­տա­տի ՍԴ-ն, ու դա կա­րող է ա­նել միայն սե­փա­կան ՍԴ-ն: Ժպ­տա­ցեք:

6. Իշ­խա­նու­թյու­նը պն­դում է, որ թո­շա­կը պատ­վով հե­ռա­նա­լու տար­բե­րակ է, այդ պա­տի­վը, հար­կավ, կաս­կա­ծե­լի է, բայց իշ­խա­նու­թյու­նը ան­պա­տաս­խան է թող­նում հար­ցը՝ հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը չվա­յե­լե­լու հա­մար խրա­խու­սու՞մ են, թե՞ պատ­ժում: ԱԺ-ում ԲՀԿ+ԼՀԿ-ն դեմ էին, նրանց ե­լույթ­ներն ըն­դուն­վում էին բա­ցար­ձակ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում: Ին­չո՞ւ: Ընտ­րու­թյուն­նե­րում ստա­ցած 72 տո­կոս ձայ­նե­րը նրա հա­մար էին, որ այ­սօր ՍԴ 7 դա­տա­վոր­ներն ու­ղարկ­վեն պատ­վա­վոր կեն­սա­թո­շա­կի՝ 630 մլն դրա­մով՝ ամ­սա­կան Հրայր Թով­մա­սյա­նը ստա­նա 1 մլն 375 հա­զար 712 դրամ, իսկ 6 դա­տա­վոր­նե­րից յու­րա­քան­չյու­րը ամ­սա­կան ստա­նա 1 մլն 031 հա­զար 784 դրամ: Ա­նաշ­խատ ե­կամ­տի օ­րի­նա­կա­նաց­ման օ­րենք չէ՞ Հրանտ Նա­զա­րյա­նի, Ա­րա­յիկ Թու­նյա­նի, Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նի, Ա­շոտ Խա­չատ­րյա­նի, Արևիկ Պետ­րո­սյա­նի, Ֆե­լիքս Թո­խյա­նի, Հրայր Թով­մա­սյա­նի հա­մար: Ի­րա­վի­ճա­կա­յին ու ի­րա­դար­ձա­յին: Ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը փո­խե­լու է օ­րեն­քը: Հետևա­բար՝ ոչ միայն գոր­ծա­զուրկ, այլև ան­թո­շակ են մնա­լու: Ժպ­տա­ցեք:

7. Դուք դեռ հի­շու՞մ եք վե­թին­գը: ՍԴ-ն վկա­յում է վե­թին­գի նոր մեկ­նա­բա­նու­թյուն Հա­յաս­տա­նում՝ բա­րե­վար­քու­թյան մեր այ­բու­բե­նով՝ ոչ մեծ ծախ­սեր կլի­նեն, ոչ մեծ աղ­մուկ՝ իշ­խա­նու­թյա­նը հնա­զանդ դա­տա­վոր­նե­րը կպաշ­տո­նա­վա­րեն, անհ­նա­զանդ­նե­րից կա­զատ­վեն՝ տար­բեր մե­թոդ­նե­րով: Գու­ցե մի օր էլ ՔՊ-ն ԲՀԿ+ԼՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րին ա­ռա­ջար­կի ստա­ցած աշ­խա­տա­վար­ձի տաս­նա­պա­տի­կի դի­մաց վար դնել ման­դատ­ներն ու անց­նել վաս­տա­կած հան­գս­տի: Ին­չո՞ւ ոչ: Չէ՞ որ ու­նեն ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան քվեն: Ժպ­տա­ցեք:

Ե­թե այս­քան ժպ­տա­լուց հե­տո ձեր դեմ­քը չի ծա­մածռ­վել, շա­րու­նա­կեք ժպ­տալ: «Ա­մեն ինչ ու­նայն է, քա­մու աշ­խա­տանք»: Բայց մենք ծն­վել ու ապ­րում ենք ոչ թե հի­շո­ղու­թյուն­նե­րի, այլ հի­շա­տակ­վե­լու հույ­սով:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031