Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Իմ խոսքն այնքան ծանրակշիռ է, որ եթե ես Արփինե Հովհաննիսյանին ինչ-որ բան պիտի ասեմ, ավելի ցավոտ է լինելու»

Դեկտեմբեր 12,2019 18:45

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Մեդիագրագիտություն եւ հաղորդակցման ունակություններ» թեմայով ԵՊՏՀ-ում հանդիպման ժամանակ ի պատասխան դասախոսներից մեկի հարցի, ասել է, որ այսօր նախկին իշխանության ներկայացուցիչների տիրապետության տակ կան հեռուստաընկերություններ, այլ լրատվամիջոցներ: Նա օրինակ բերեց. «Ռոբերտ Քոչարյանը հեռուստաընկերություն ունի, «Բարգավաճ Հայաստանը» ունի, Դաշնակցությունը, իսկ մենք չունենք»:

ԱԺ փոխնախագահը նաեւ նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունն այսօրվա իշխանությունը չի կառավարում, խոսեց նաեւ նախկին իշխանությունների «ֆեյքեր»-ից:

Aravot.am-ը պարոն Սիմոնյանին հիշեցրեց՝ իր անունը կապում են Araratnews.am-ի հետ, իշխանական պատգամավորը եւ վարչապետի ընտանիքը լրատվամիջոցներ ունեն, հանրային հեռուստաընկերության եթերում այսօր, ինչպես նախկինների ժամանակ էր, իշխանության մասին միայն դրականն է եւ գերակշռում է իշխանության ներկայացուցիչների խոսքը: Սիմոնյանը հերքեց, որ ինքը Araratnews.am-ի հետ կապ ունի. «Araratnews.am-ն ինձ հետ որեւիցե կապ չունի, այն պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, եւ ես երբեւիցե այնտեղ մասնաբաժին չեմ ունեցել, եւ գործունեությանը չեմ խառնվում, լիովին սպասարկում է այն մարդը, ում պատկանում է»:

Նկատենք, որ Araratnews.am-ի գլխավոր խմբագիրը Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր դիտարկմանը՝ սոցցանցերում, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, իշխանական կեղծ հաշիվներ ունեցողները՝ «ֆեյքերը», իշխանությանը քննադատողների մասին վիրավորանքներ են գրում, օրինակ՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կամ հանրապետական մեկ այլ գործչի, Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունում կամ իշխանության որեւիցե հիմնարկում գոյություն չունի նման ինստիտուտ: Եթե որեւէ պատգամավոր ֆեյք է բացում, ես չեմ կարող դրա համար պատասխան տալ: Ես համարում եմ, որ իմ խոսքն այնքան ծանրակշիռ է, որ եթե ես Արփինե Հովհաննիսյանին ինչ-որ բան պիտի ասեմ, եթե իմ դեմքով կամ իմ ոճով անեմ, շատ ավելի ցավոտ է լինելու, քան եթե Պետրոս Պետրոսյան լինի»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում գործընկեր պատգամավորների մեդիագրագիտությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ վատ, բայց նախկինում շատ ավելի վատ էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ ըստ իր ունեցած տեղեկությունների, Պարոնյան 8 հասցեում գործում է այն գրասենյակը, որտեղ ֆեյքերի բանակի մի մասն է գործում եւ տարածում է սուտ տեղեկություն, թե Ալեն Սիմոնյանը «մարդակեր է, բիզնեսներ ունի. «Իմ տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանին սպասարկող գրասենյակներից մեկն է»:

Ապա Ալեն Սիմոնյանը, ի պատասխան մեր դիտարկմանը, որ ընդդիմադիրներն էլ ասում են՝ իշխանությունն էլ «ֆեյքեր» ունի, ասաց. «Հենց հիմա ասեք հասցեն, եւ մենք նստում ենք իմ մեքենան եւ մենք անսպասելիորեն այցելում ենք այդ հիմնարկ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031