Այսօր, երբ կառավարությունը քննարկում էր ՀՀ քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով բռնություն քարոզելը և բռնության դեպքերը քրեականացվում են, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջամտեց. «Հանկարծ պաշտպանության նախարարի հայտարարությունները բռնության կոչեր չհամարե՞ն»։
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում ոչ ոք չպետք է բռնության կոչ անի, ոչ ոք չպետք է բռնության ենթարկվի:
Դավիթ Տոնոյանը կատակով ճշտեց. «Պաշտպանության նախարարի հայտարարությունների՞ն էլ է դա վերաբերում»: «Չէ, դա բռնության կոչ չէ։ Պարոն Տոնոյան, պաշտպանության նախարարը բռնության կոչ չի անում, պաշտպանության նախարարը պաշտպանության կոչ է անում»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ