SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից Խանջյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գործող «Սոլո» ակումբի մոտից վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են եղել Երևանի բնակիչներ՝ 47-ամյա Սուրեն Ղարիբյանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ինչ-որ ՍՊԸ-ի տնօրեն է, 21-ամյա Համլետ Ղարիբյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Ղարիբյանի որդին է, 23-ամյա Հովհաննես Գևորգյանը, 23-ամյա Դավիթ Հարությունյանը, 22-ամյա Արեն Խանիկյանը, ով իրավապահներին հայտնել է, որ ինքը «Սոլո» ակումբի տնօրենն է, 30-ամյա Հրայր Դավթյանը, 23-ամյա Սուսաննա Բաղդասարյանը, 36-ամյա Վարդուշ Վիդոսլավլևիչը, 36-ամյա Աննա Մուրադյանը,16-ամյա Վ. Ա-ն և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 16-ամյա Ու. Կ-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ Ս. և Հ. Ղարիբյանները, Հ. Գևորգյանը և Դ. Հարությունյանը նույն ակումբում վիճաբանել են Ա. Խանիկյանի հետ, որի ժամանակ էլ Հ. Ղարիբյանը վնասվածքներ է ստացել, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե «կարմիր բերետները» օպերատիվ չժամանեին դեպքի վայր, հնարավոր է վիճաբանություն-ծեծկռտուքը ողբերգական ավարտ ունենար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: