Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք ասում, չխաղաղվե՞նք». «Ա1+»

Դեկտեմբեր 11,2019 21:21

Գրող, հրապարակախոս, Խորհրդային շրջանի այլախոհ, քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում վերջինս ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի այն լոզունգը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, Հովհաննիսյանն ասաց, որ ամենից շատ դատարկաբանում է Քոչարյանը։

«Ինչ վերաբերում է հայոց վարչապետին՝ նա պարզ և հստակ ուզում էր ասել՝ «Խաղաղության միջոցով հարթենք այս կոնֆլիկտը»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե բոլորին պետք է բավարարի, սա բարեկամության ձեռք մեկնել էր մի մարդու, ով թշնամաբար է տրամադրված, բայց անպայման պետք է հեզության ձայնը լսի։ Եվ եթե չլսի, մենք անվերջ զոհեր պետք է ունենանք։ Ի՞նչ եք ասում, չխաղաղվե՞նք»,- հարցադրում արեց Հովհաննիսյանը։

Իսկ Արցախի շուրջ բանակցություններին «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հնարավոր մասնակցությունը, գրողի կարծիքով, վտանգավոր կլինի հայերիս համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031