Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 11,2019 19:35

«Փաստինֆո»-ն ներկայացրել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ:

Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորև ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները և դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031