Լրահոս
Օրվա լրահոսը

Тime-ի «Տարվա մարդը» 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգն է

Դեկտեմբեր 11,2019 18:09

Ամերիկյան Тime ամսագիրը 2019թ. տարվա մարդ է ճանաչել Շվեդիայից 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգին:

«Թունբերգը ինչ-որ կուսակցության կամ փաստաբանական խմբի առաջնորդ չէ: Նա առաջինը չէ, որ ահազանգում է կլիմայական ճգնաժամի առիթով, և ոչ էլ ամենաորակավորվածն է՝ այդ հարցը լուծելու համար: Նա գիտնական չէ, ոչ էլ քաղաքական գործիչ: Նա ազդեցության ավանդական լծակների չի տիրապետում: Նա միլիարդատեր չէ, արքայադուստր չէ, ոչ էլ փոփ-աստղ, անգամ չափահաս չէ: Նա սովորական դեռահաս է, որ համարձակություն է ունեցել ասել ճշմարտությունը և դառնալ սերնդի կուռքը: Խորաթափանց զայրույթով խոսելով վերացական վտանգի մասին՝ Թունբերգը դարձավ մոլորակի առջև ծառացած ամենակարևոր խնդրի մասին պատմող ամենահամոզիչ ձայնը»,- նրա մասին գրում է պարբերականը խմբագրականում:

Գրետա Թունբերգը հայտնի դարձավ 2018թ. Ստոկհոլմի խորհրդարանի դիմաց հացադուլ-ակցիայի շնորհիվ. նա հայտարարել էր, որ ուրբաթ օրերին դպրոց չի գնա, քանի դեռ իշխանությունները չեն սկսել հետևել կլիմայի համաձայնագրին: Դրա համար նա առաջադրվել էր Խաղաղության նոբելյան մրցանակի:

Իսկ 2019թ. սեպտեմբերին Թունբերգը եկավ Նյու Յորք, որտեղ աղմկահարույց ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ գագաթնաժողովում:

2019թ. Time-ի «Տարվա մարդ» մրցանակի կարճ ցուցակում էին հայտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և այլք:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031