Լրահոս
Օրվա լրահոսը

Համեստ Ամանոր՝ առանց պարգևավճարների․ Գյումրու քաղաքապետարանում շատերը 68 հազար դրամի հույսին են

Դեկտեմբեր 11,2019 18:30

Այսօր Գյումրու քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ հանրային բաց լսում 2020 թվականի բյուջեն հաստատելու ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը 2020 թվականի բյուջեն համարեց խիստ իրատեսական,  հավաստի, հստակ և հավասարակշռված, քանի որ եկամուտներն ու ծախսերը հիմնավոր են։  Նա ներկայացրեց բյուջեի կանխատեսվող տարբերակը, 2020 թվականի սկզբին ավագանուն կներկայացվի արդեն ճշտված տարբերակը։

«2020 թվականի համար համայնքի բյուջեի եկամուտները կազմում են 3 միլիարդ 992,6 միլիոն դրամ, ծախսերը հավասար են եկամուտներին՝ 3 միլիարդ 992,6 միլիոն դրամ։ Պետության կողմից համաֆինանսավորում, այսինքն՝ դոտացիա նախատեսվել է տարվա ընթացքում հատկացնել 2 միլիարդ 281,8 միլիոն դրամ։

Մենք ունենք նաև այլ պաշտոնական տրանսֆերտներ՝ 360 հազար դրամ, սա մեր այլընտրանքային ծառայողների համար նախատեսված գումարն է, մենք ունենք պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման դիմաց հատկացվող գումար, որը միշտ հատկացվում է՝ 77 միլիոն 990 հազար դրամ», -զեկուցեց գլխավոր ֆինանսիստը։

Սեփական եկամուտներ աճը 2020 թվականին նախորդ տարվա հետ համեմատ կկազմի 7,6 տոկոս։

«Գալա» խմբակցության ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը Լենա Ջիլավյանից հետաքրքրվեց, թե պարգևավճարների աղմուկի ֆոնին Գյումրու քաղաքապետարանում նախատեսվե՞լ են պարգևավճարներ։

«Շատ կուզենայի լինեին պարգևավճարներ, որովհետև մեր աշխատավարձերն այնքան ցածր են այդ տանջանքի հետ համեմատ, որ հնարավոր չէ պատկերացնել։ էլի մինիմումով բարձրացած կկազմի 68 հազար դրամ, բայց մենք այդքան գումար չունենք, որ նախատեսենք պարգևավճար, եթե հանկարծ-հանկարծ ստացվի այնպես, որ մնացորդ ունենանք աշխատավարձի ֆոնդի և կարողանանք ամանորյա պարգևավճարներ տալ, դա կկազմի ընդամենը յուրաքանչյուրի աշխատավարձի ամենաշատը 30 տոկոսը, եթե հանկարծ  ստացվի»,-ասաց գլխավոր քաղաքի ֆինանսիստը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031