Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման

Դեկտեմբեր 11,2019 17:59

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը:

Նիստի ընթացքում ներկայացվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները, դրական միտումներն ու բացթողումներն ու առկա խնդրահարույց հարցերը: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, զինակոչիկների բժշկական համակողմանի  հետազոտության և փորձաքննության տվյալներին, տարածքային զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքներին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է առաջիկա զորակոչի ընթացքում ևս արդարության ու թափանցիկության մթնոլորտի շարունականության ապահովումը, կոռուպցիոն երևույթների խիստ բացառումը և ընդգծել, որ նախորդ՝ 2019թ. ամառային զորակոչը, ընդհանուր առմամբ, անցկացվել է կազմակերպված և առանց խոչընդոտների:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ կառույցների և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը, որի նպատակն է  առավել ամրապնդել բանակի ու հասարակության սերտ կապը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունն ու աջակցությունը: Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ձմեռային զորակոչի ամբողջ գործընթացը, բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը և ըստ այդմ՝ առողջական խնդիրներ ու բուժման կարիք ունեցող երիտասարդների զորակոչը:

Դավիթ Տոնոյանը, հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանզի այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031