Լրահոս
Օրվա լրահոսը

Տուլայի գործարարները ՀՀ կառավարությունից երաշխիքներ են ուզում, որ մեկ տարի հետո էլ քաղաքական իրավիճակ չի փոխվի

Դեկտեմբեր 11,2019 17:46

Aravot.am-ն այսօր Տուլայի մարզի գործարար Սերգեյ Կոկարեւից, որն իր մյուս գործընկերների հետ պատրաստվում է Հայաստանում ներդրումներ անել, հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ խնդիրներ են նկատել Հայաստանի ներդրումային դաշտն ուսումնասիրելիս: «Բիզնեսը միշտ ռիսկեր է պարունակում, հատկապես՝ ֆինանսական: Մեզ պետք են երաշխիքներ, որ մտնելով Հայկական շուկա, մեկ կամ կես տարի անց, նախագիծն իրացնելուց հետո քաղաքական իրավիճակի փոփոխություն չի լինի եւ մեր բիզնեսը չի կանգնի դժվարությունների առաջ»:
Հարցրինք՝ հայկական կողմը տվե՞լ է այդ երաշխիքները, որ, այնուամենայնիվ, որոշել են ներդրումներ անել, պարոն Սերգեյ Կոկարեւը պատասխանեց, որ ներկայումս ակտիվ համագործակցություն է ընթանում ԵԱՏՄ շրջանակներում եւ բոլոր այդ երաշխիքները այնտեղ ամրագրված են:

Այսօր Տուլայի մարզի մի քանի գործարարներ հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրեցին՝ երկկողմ տուրիզմ զարգացնելու, Հայաստանում աղբի վերամշակման գործարան հիմնելու եւ այն:
Միջոցառմանը ներկա տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, մեր երկիր այցելած զբոսաշրջիկների 40 տոկոսից ավելին Ռուսաստանից են. «Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում ներդրումների, զբոսաշրջության առումով: Նպատակ կա Հայաստանն իր տարածքներով, Ռուսաստանն իր տարածքներով, մասնավորապես՝ Տուլայի շրջանով, համատեղ միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունք ձեւավորել եւ համաշխարհային շուկայում ավելի հետաքրքիր ու մրցունակ պրոդուկտներով ներկայանալ»:

Թե ինչ խնդիրներ կան զբոսաշրջության ոլորտում, որը խոչընդոտում է, որպեսզի ոլորտը զարգանա Aravot.am-ի հարցին, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Պետք է հստակ կարգավորել դաշտը որոշ գործունեության տեսակների նկատմամբ, օրենքով հստակ չափանիշներ սահմանել: Պետք է լիցենզավորել կամ, առնվազն, ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանել զբոսաշրջային օպերատորի, գործակալի գործունեությունը, հյուրանոցային ծառայությունները օպերատորի, զբոսավարի եւ ուղեկցորդի գործունեությունը: Այս պահին այդ գործունեության տեսակներն ազատ են եւ, եթե, օր առաջ մենք այդ խնդիրները չկարգավորենք, վտանգում ենք գործարար միջավայրը, մրցակցային միջավայրը եւ Հայաստանի իմիջը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031