Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանին նստեցնելու պահանջ չի եղել, բնակչության հետ երկխոսության մեջ երբեք չի եղել». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Դեկտեմբեր 11,2019 16:22

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր. «1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ»:

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այս խոսքերին՝ ասաց. «Այդ պահանջի մասին երեւի մենակ ինքը գիտի: Այդպիսի բան չի եղել: Բնակչության հետ երկխոսության մեջ ինքը երբեք չի եղել: Բնակչության հետ Ռոբերտ Քոչարյանը երբեք երկխոսություն չի ունեցել»:

Ճշտեցինք, այսինքն, նման պահանջ Քոչարյանի առջեւ չե՞ն դրել ու նա իրականում անցյալի դեմ պայքարե՞լ է, թե՞ չի պայքարել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ընտրությունների ժամանակ բնակչության հետ երկխոսություն չի ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031