Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ես երբեւէ չեմ քծնել». Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 11,2019 13:54

«Ես երբեւէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին»,-այսօր «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, 2020-ի ընտրություններում Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը:

«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է. «…անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի առաջնորդությունը աղետալի է լինելու Արցախի համար»: Լրագրողը հետաքրքրվեց`արդյոք իրե՞ն նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը:

«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, թող հասցեն ավելի հստակ ներկայացնի։ Այո, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝  հավելելով, որ նախադեպ կա՝ այն իշխանությունը, թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում, որը կշեղվի հարցի կարգավորման`արցախցիների համար ընդունելի տարբերակ քննարկելուց, ստիպված է լինելու հրաժարական տալ։

Նա ասաց, որ այսօր հպարտությամբ է ասում՝ ՀՀ իշխանությունն ընտրել է այն կուրսը, որն ընդունելի է արցախցիների համար: Դա, իր գնահատմամբ, ինքնորոշման իրավունքի հարցն է: Արայիկ Հարությունյանը նաեւ հավաստիացրեց, որ թավշյա հեղափոխությունից հետո, Արցախի սոցիալական, ռազմական խնդիրների հետ կապված ինչ հարց բարձրացվել է ՀՀ իշխանության առաջ, անարձագանք չի մնացել:

Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, Արցախի հարցում բանակցային գործընթաց վերջին 10-12 տարում չի եղել, այսօր էլ չկա: Տեղի են ունեցել հանդիպումներ, որոնք բանակցություն համարել չի կարելի: Ըստ նրա, բանակցություն չի կարող լինել, քանի դեռ բանակցային սեղանի շուրջ չկա հիմնական կողմը՝ Արցախը: Իր կարծիքով, այսօր  Հայաստանի իշխանությունը կոշտացրել է իր դիրքը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը գլխավոր պայման  դնելով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031