Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ դատավորները վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը». Տարոն Սիմոնյան

Դեկտեմբեր 11,2019 13:06

«Թող ձեռք մեկնեն իրենց հաշվին, ոչ թե ՀՀ հարկատուների: Հասկանում ենք, որ ժողովուրդն է իշխանությանն ընտրել, բայց ոչ նրա համար, որ իրենց գրպանի հաշվին թոշակի ուղարկեն նախկին իշխանությունից մնացած անձանց»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծին, որն այսօր խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց, հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության հեղինակած այս օրինագծի վերաբերյալ «Իմ քայլը» հայտարարել է, որ այն հաշտության ձեռք է՝ ուղղված ՍԴ դատավորներին:

«Սա չի կարող համարվել մեկնված ձեռք՝ ՀՀ քաղաքացիներից: Սա քաղաքական իշխանության ձեռքն է, եւ թող բարի լինեն իրենց գրպանից փոխհատուցել այդ կենսաթոշակը»,-համոզմունք հայտնեց Տարոն Սիմոնյանը:

Նա կարծում է, որ ՍԴ դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն. «Երբ նրանց նման առաջարկ են ներկայացնում, այդ թվում նրանց, ովքեր մի քանի տարի են աշխատել, ստացվում է, որ դատավորները վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը՝ փողի դիմաց: Հուսամ՝ որեւէ դատավոր այս մեկնած ձեռքը չի սեղմի»:

ԼՀԿ մեկ այլ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ լրագրողներին դիմելով ասաց. «Ինչպե՞ս կվարվեինք, եթե կառավարությունը Ձեզ գումար տար՝ ձեր պարտականությունները չիրականացնելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031