Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Աթանեսյանը «հեքիաթ» է որակում մեկնաբանությունները, թե սա Վանեցյանի կողմից քաղաքական ակտիվ գործունեության սկսելու հայտ է

Դեկտեմբեր 11,2019 13:02

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 27-ին Արդարադատության նախարարության Պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։

Հիմնադրամի կանոնադրության մեջ «Նպատակներ» բաժնում գրված է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»:

Ողջ կյանքը ԱԱԾ-ում աշխատած Վանեցյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իր հիմնադրամի մասին կխոսի տոներից հետո՝ հունվարին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Աթանեսյանը «հեքիաթ» է որակում մեկնաբանությունները, թե սա Վանեցյանի կողմից քաղաքական ակտիվ գործունեության սկսելու հայտ է: Սակայն Վանեցյանն ավելի վաղ չէր բացառել նման հնարավորությունը:

«Մենք սիրում ենք հեքիաթներ, սիրում ենք լավ ավարտով․․․ Միանշանակ դա հեքիաթ է, որովհետև մենք դեռևս անգամ հիմնադրամ որպես չենք կայացել: Խոսել այն մասին, թե ինչ է լինելու ապագայում և այլն, անշնորհակալ գործ է», – «Ազատության» հետ զրույցում ասաց Աթանեսյանը:

Հիմնադրամի կանոնադրական կապիտալը, Պետռեգիստրի տվյալներով, դեռևս 0 դրամ է։ Ֆինանսական միջոցներ պատրաստվում են ներգրավել դրամահավաքի միջոցով: «Կա՞ն շրջանակներ, որոնց նվիրատվությունները ձեզ համար սկզբունքորեն անընդունելի կլինեն», – «Ազատության» այս հարցին Արթուր Աթանեսյանն արձագանքեց․ – «Բնականաբար, կան պիտակավորված՝ որոշ իմաստով, կազմակերպություններ արտերկրում, որոնք միանշանակ չեն ընկալվում մեզանում»:

Հաշվի առնելով, որ իր վերջին հարցազրույցում Վանեցյանը կարծիք էր հայտնել, թե «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կամ այսպես կոչված «Սորոսի» գրասենյակի գործունեությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը, «Ազատություն»-ը հարցրեց՝ արդյոք հենց ա՞յս կազմակերպության մասին է խոսում, ինչին Աթանեսյանը պատասխանեց․ – «2002 թվականին շահել էի Սորոսի ֆոնդի մրցանակը դասընթացի մշակման համար և շատ շնորհակալ եմ: Իհարկե, դա ոչ հայաստանյան Սորոսի հիմնադրամն էր, այլ՝ Բուդապեշտում գտնվող Կենտրոնական Եվրոպայի համալսարանի կողմից: Ես՝ որպես անձ, բացառում եմ իմ կողմից ատելության խոսք ցանկացած հիմնադրամի, ցանկացած մարդու հանդեպ»:

Նաիրա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Ազատության» կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031