Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այս օրենքի թիրախում կհայտնվեն այն վարորդները, որոնք բազում խախտումներ էին անում. Արմեն Խաչատրյան. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 11,2019 12:52

ՀՀ Ազգային ժողովում նախօրեին ընդունված ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգով բալավորվելու են այն խախտումները, որոնք դիտավորությամբ են արվել։

Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նախագիծը նախօրեին ընդունվեց 57 կողմ, 35 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։ Տուգանային միավորների համակարգը տեսա եւ լուսանկարահանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020թ. հունվարի 1-ից, իսկ ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար՝ սեպտեմբերի 1-ից:

Դիտարկմանը՝ եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ փոխարեն այլ անձ վարի ավտոմեքենան եւ խախտում թույլ տա, այս դեպքում ո՞վ է զրկվելու բալերից, պատգամավորը պատասխանեց, որ այլ անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելու դեպքերը կարող են էլեկտրոնային հաշվառվել. «Այսինքն՝ էլեկտրոնային հնարավորություններ են ստեղծվելու, որ մարդը կարողանա հայտնել, թե տվյալ մեքենան ով է վարում։ Ակտի պատասխանատուն՝ այդ թվում նաեւ բալի, կլինի այն անձը, որն իրականում վարում է ավտոմեքենան»։

Խաչատրյանն ասաց, որ ավտոմեքենա ունեցող, սակայն վարորդական վկայական չունեցող քաղաքացիների ավտոմեքենաներով 3 բալավորված ակտ կայացվելու դեպքում այդ մեքենայի նկատմամբ ավտոմատ հետախուզում կհայտարարվի։ Հայտնաբերելու դեպքում, եթե վարորդը տեղում հայտնի, թե ով է վարում այդ մեքենան եւ ով է պատասխանատու՝ անմիջապես կգրանցեն եւ բաց կթողնեն մեքենան։ «Իսկ եթե մի մարդ իր անունով ունի 10 ավտոմեքենա, նա կարող է էլեկտրոնային տարբերակով, օրինակ՝ ՃՈ պաշտոնական կայքով հայտնել այն անձի տվյալները, որը վարում է մեքենան, ինչից հետո ակտի պատասխանատուն կլինի այդ անձը եւ ոչ թե սեփականատերը»,- պարզաբանեց պատգամավորը։

Խաչատրյանի խոսքով՝ բալավորվել են այն խախտումները, որոնք անմիջական պատճառ կամ նպաստող պայման են հանդիսանում ճանապարհատրանսպորտային պատահարի։ Կամ այնպիսի խախտումներ են, որոնք տարածված են եւ լուրջ խոչընդոտ են հանդիսանում երթևեկության համար։

Հարցին՝ արդյո՞ք բալային համակարգը կնվազեցնի վթարների քանակը եւ կզսպի իրավախախտ վարորդներին, պատգամավորը ասաց. «Իհարկե այո, որովհետեւ բալային համակարգը շատ ավելի հասցեավորված վարչական պատասխանատվության միջոց է: Այս օրենքի թիրախում կհայտնվեն այն վարորդները, որոնք բազում խախտումներ էին անում, մի մասը՝ դիտավորությամբ, քանի որ չէին վճարում, կամ վճարելը իրենց համար հոգ չէր։ Այս համակարգով նրանք արդեն վտանգի տակ կդնեն ոչ թե իրենց դրամական միջոցները, այլ՝ վարելու իրավունքը։ Սա շատ լուրջ զսպող մեխանիզմ է՝ այսպիսի վարորդներին իրավախախտումներ կատարելուց հետ պահելու համար։ Իսկ եթե մենք կարողացանք հետ պահել իրավախախտումներ կատարելուց, ՃՏՊ-ների վիճակագրությունը էական կփոփոխվի՝ դեպի դրականը»։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031