Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն չենք ուզում տեսնել քաղաքական ֆուտբոլի գնդակի կարգավիճակում». ԲՀԿ

Դեկտեմբեր 11,2019 12:48

«Տարօրինակ են իշխանության հիմնավորումները: Կրկնում ենք, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ շատ անդամներ չեն հանդիսանում մեր կուռքը, եւ այդ ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն պետք է կո՞ղմ քվեարկեր մի օրինագծի օգտին, որը պատվավոր թոշակի է ուղարկում նրանց՝ չկատարած աշխատանքի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծին, որն այսօր խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց, հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/419226018954872/

Նա չի կարծում, որ իշխանությունները Ֆրիտյոֆ Նանսենի մերօրյա ժառանգներն են եւ բացառիկ մարդասիրությունից դրդված են այսպիսի օրինագիծ բերել . «Սա պարզապես Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի շարունակությունն է»:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց՝ իշխանությունը մատնում է իրեն՝ ասելով, որ ՍԴ-ի հարցում քաղաքական խնդիր կա. «Դա փաստել են տխրահռչակ եւ ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը: Մենք ՍԴ-ն չենք ուզում տեսնել քաղաքական ֆուտբոլի գնդակի կարգավիճակում, մեր համար անձերը կարեւոր չեն, այլ սահմանադրականության պահպանումը: Մանիպուլյացիա բառը սարքել են «Հայր մեր» եւ առավոտից երեկո ասում են»:

Գեւորգ Պետրոսյանը հավելեց. «Հեսա «ֆեյքերն» իրենց երեկոյան ժամանակն ըմբոշխնելու են ինձ հայհոյելով, սակայն դա ինձ հետաքրքրում է այնքանով, որքանով Խորենացուն կհետաքրքրի թռչնագրիպը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031