Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմնականում թանկացել է սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 11,2019 12:40

Թեեւ 20 օր է մնացել Ամանորին, բայց Հայաստանի սպառողական շուկայում թանկացումները սկսվել են նոյեմբերից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետության սպառողական շուկայում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս։

Հիմնականում թանկացել է սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը՝ 2.6 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով՝ սրան նպաստել են մրգի 3.5 եւ բանջարեղենի 20.1 տոկոս գնաճերը։ Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 0.4 տոկոս։

Միայն ձվի գինը այս նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.7 տոկոսով, իսկ այս հոկտեմբերի համեմատ՝ այն, հակառակը, բարձրացել է 1 տոկոսով։

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Երեւանում կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 0.2 տոկոսով։ Ամենակարեւորը՝ թանկացում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկաներում: Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացամթերքի շուկայում թանկացումը կազմել է 3.7 տոկոս, իսկ այս հոկտեմբերի համեմատ՝ այն թանկացել է 0.3 տոկոսով։ Մսամթերքի շուկան եւս անմասն չի մնացել թանկացումից: Այս շուկայում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 0.1 տոկոս գնաճ։ Ըստ մասնագետների՝ մսամթերքը դեռ կթանկանա, քանի որ առջեւում Ամանորն է։ Փոխարենը ձկնամթերքի շուկայում է գնանկում արձանագրվել 0.9 տոկոսի չափով։

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031