Սերժ Թանկյանը հայտարարել է, որ կողմ է System of a Down-ի չթողարկված երգերի հրապարակմանը:
Դեռ 2018թ. տեղեկություն տարածվեց, որ խումբը պատրաստվում է նոր ալբոմ ձայնագրել, բայց աշխատանքները ձգձգվում էին, քանի որ խմբում համաձայնություն չկար ստեղծագործական ուղղության շուրջ:
Ինչպես հաղորդում է Loudwire-ը, 2020թ. խումբը հանդես կգա կենդանի համերգներով, չնայած որ խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը այնքան էլ հպարտ չէ իրենց վերջին ելույթներով:
Վերջերս խմբի երկրպագումները միջնորդագիր էին բացել՝ խնդրելով SOAD-ին հրապարակել իրենց չավարտված ալբոմի երգերը: Պատասխանելով միջնորդագրի մասին լրագրողի հարցին՝ նա ասել է, որ տեսել է միջնորդագիրը. «SOAD-ի չթողարկված երգերի մասի՞ն: Այո, ես կողմ եմ դրան: Համոզե՛ք մյուսներին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ