Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում պետք է ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կմրցակցի Jingle Bells-ի կամ Happy birthday-ի հետ». Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 11,2019 12:17

ՀՀ Կառավարությունը Ամանորի միջոցառումների կազմակերպման համար հատկացրել է մոտ 270 միլիոն դրամ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով պարզաբանեց՝ ինչ նպատակով է այդքան մեծ գումար տրամադրվել:

«Շատ կարեւոր է՝ արձանագրենք, թե ինչի համար ենք դա անում, որովհետեւ խնդիրը բացարձակապես ուտել-խմելու, ճոխությունների վրա գումար ծախսելը չէ: Մեր կարծիքով, սրանով լուծում ենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական ու գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին է  խոսքը. Հայաստանի շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը տնտեսական լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են: Մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս մեծ թվով ՀՀ քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, այս միջոցառումների կոմպլեքսն ունի այդպիսի նպատակ»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ Ամանորի միջոցառումների կազմակերպման հարցրում կառավարության ներդրմամբ նպատակ ունեն խթանել նաեւ զբոսաշրջիկների այցելությունների հոսքերին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 5-ը Երեւանի կենտրոնում ՝Երեւանի 2750-ամյակի այգում եւ Հանրապետության հրապարակում,  ամենօրյա համերգներ են լինելու.  «Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց եւ իրենց հարեւանների սեղաններին, այլ բեմերին, որ իրենց վիզուալ գեղագիտությունը զարգացնեն… Շատ է խոսվում այն մասին, թե արժի այդքան գումար ծախսել, երբ երկրում այդքան սոցիալապես անապահով կամ ոչ անապահով մարդիկ կան։ Այդ միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով՝ նաեւ հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրենց ունեցած հնարավորությունների սահմանում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Երեւանի կենտրոնում։ Նկատի ունեմ, որ այդ հատվածում նաեւ աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր։ Մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել, գալ, Երեւանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, հոթ-դոգեր, համբուրգերներ, եւ մարդիկ կարող են մեկ բրդուճով եւ մեկ բաժակ գինիով իրենց երեխաների հետ գեղագիտական այդ նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով բոլորովին նոր որակի մթնոլորտ ստանալ Ամանորը նշելիս»:

Վարչապետը նաեւ ասաց, որ խանդում է, երբ լսում է, թե Ամանորին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի հանրահայտ են, քան հայկական երգ, երաժշտությունը. «Ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, նաեւ ծննդյան տոնակատարությունների համար, այս նոր երգ գրելու գործընթացը պետք է շարունակենք այնքան ժամանակ, որ Ամանորի համար գրված երգը նույնքան պոպուլյար լինի, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը: Այս տարի իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում, չգիտեմ՝ այդ երգը կդառնա այդպիսին,, թե՝ ոչ, բայց պետք է ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերին եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/593337624754794/

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031