Հայաստանից եկող նորություններին հետևելով տեղեկանում և զարմանք ենք ապրում, տեսնելով, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը վրդովված ընդվզում և բարկանում, ասելով, որ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի իշխանությունները ինչպես են օտարերկրյա ներդրողներին անտեսում և անուշադրության մատնում՝ խափանելով նրանց ներդրումային ծրագրերը:
Զարմացած ենք հետևում, որովհետև հենց նրա՝ Գագիկ Ծառուկյանի կողմից են ժամանակին կոպիտ ոտնահարվել մեր՝ «Իստինվեստոր» ընկերության շահերը և խախտվել մեր՝ օտարերկրյա ներդրողների իրավունքները:
Իստինվեստորը ներդրումային հիմնադրամ է, որը ներդրումներ էր իրականացնում Արևելյան Եվրոպայի երկրների տարբեր ընկերությունների բաժնետոմսերի մեջ: Իստինվեստոր հիմնադրամում իրենց հերթին ներդրումներ էին իրականացրել 120-ից ավել անհատներ տարբեր եվրոպական ընկերություններից, մասնավորապես, Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից:
2006թ.-ին Իստինվեստորը բորսայական սակարկությունների միջոցով ձեռք է բերում այդ ժամանակ Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ 3.2% բաժնետոմսերը: Մնացած բաժնետոմսերից մոտ 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը «Մուլտի Գրուպ»-ին, իսկ մոտ 7%-ը այլ բաժնետերերին՝ ընդամենը թվով 124 բաժնետեր:
Կարդացեք նաև
2008թ.-ին մեզ հետ կապվում են Մուլտի Գրուպից և առաջարկում ցածր գնով վաճառել այդ բաժնետոմսերը: Մեր մերժումը ստանալուց հետո սկսում են սպառնալիքներ ներկայացնել, ընդհուպ մինչև Հայաստանում լինելու դեպքում անձնական խնդիրներ ստեղծելը:
Այդքանով չբավարարվելով՝ նրանք իրականացնում են բաժնետոմսերի համախմբում, նպատակ ունենալով մեզ դուրս մղել չափազանց ցածր գնով՝ այս հսկա և մեծ արժեք ունեցող ընկերությունը գնահատելով ընդամենը 870.000 եվրո:
Մինչդեռ տարբեր գնահատականներով այն ուներ 100-300 մլն եվրո արժեք: Հայաստանում բոլորը գիտեն, որ 870.000 եվրո արժե միջին առանձնատունը Երևանի կենտրոնում, այլ ոչ թե հեկտարների վրա տեղակայված հսկա գործարանը:
Վերջին 10 տարիների ընթացքում այս խնդրի մասին լայնորեն տեղեկացել են բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, որոնց համար այժմ արդեն, թերևս, անհնարին կլինի Հայաստանը իբրև ներդրումների համար գրավիչ և վստահելի երկիր դիտարկելը: Արդյունքում շատերը դադարեցրել են իրենց ներդրումները և ապագայում մերժել են բոլոր ներդրումային ծրագրերը Հայաստանում:
Այս պայմաններում շատ տարօրինակ է տեսնել օտարերկրյա ներդրողների մասին «հոգացող» և «նրանց շահերը պաշտպանող» Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները և պահանջները: Իրական պատկերը հակառակն է:
Ալելի մանրամասն տեղեկություններ կարող եք տեսնել կցված նամակում:
Ուզում ենք նաև տեղեկացնել, որ մոտ ժամանակներս պատրաստվում ենք գալ Հայաստան և մամլո ասուլիս հրավիրել այս հարցը ավելի մանրակրկիտ լուսաբանելու համար:
Իստինվեստորի տնօրեններ՝
Ա. Հինզմանն Ա. Գեյգեր