Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Ա. Կաթողիկոսը 2020-ը հռչակել է յատուկ խնամքի կարօտ հայորդիներու տարի

Դեկտեմբեր 11,2019 10:18

ԱՆԹԻԼԻԱՍ.- Արամ Ա. Կաթողիկոսը, իր որդեգրած աւանդութեան համաձայն, 2020-ը հռչակեց «Յատուկ խնամքի կարօտ հայորդիներու տարի»:

Հաշմանդամներու նուիրուած վեհափառ հայրապետին պատգամը պիտի կարդացուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, Կիրակի, 12 Յունուարին, յընթացս Ս. պատարագին, ապա՝ Մեծի Տանն Կիլիկիոյ թեմերու բոլոր եկեղեցիներուն մէջ:

Յայտնենք, որ վեհափառը 2003-էն ի վեր իւրաքանչիւր տարի մեր ժողովուրդի կեանքին հետ անմիջական աղերս ունեցող արժէք մը կամ երեւոյթ մը լուսարձակի տակ բերած է:

Կաթողիկոսին պատգամին լոյսին տակ, այդ թեմաները ամբողջ տարուան ընթացքին քննարկումի նիւթ դարձած են մեր եկեղեցիներուն եւ ազգային կառոյցներուն ու միութիւններուն կազմակերպած ձեռնարկներուն ընթացքին: Առ ի յիշեցում, ստորեւ՝ անցնող 16 տարիներուն հռչակումները.

2003՝ Աստուածաշունչի տարի

2004՝ Հայ Ընտանիքի տարի

2005՝ Ազգային Պահանջատիրութեան տարի

2006՝ Հայ Դպրոցի տարի

2007՝ Հայ Լեզուի տարի

2008՝ Քրիստոնէական Դաստիարակութեան տարի

2009՝ Երիտասարդութեան տարի

2010՝ Հայ Կնոջ տարի

2011՝ Հայ Մանուկի տարի

2012՝ Հայ Գիրքի տարի

2013՝ Հայ Մօր տարի

2014՝ Տարեցներու տարի

2015՝ 100-ամեակ Հայոց Ցեղասպանութեան (Կոնդակ)

2016՝ Ծառայութեան տարի

2017՝ Վերանորոգման տարի

2018՝ 100ամեակ Հայաստանի Հանրապետութեան

2019՝ Հայ Մամուլի տարի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031