Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքի վայրի զննությամբ հրազենային մահացու վիրավորում ստացած Արթուր Աջամյանի կողքին հայտնաբերվել է իր ինքնաձիգը

Դեկտեմբեր 10,2019 23:13

Դեկտեմբերի 2-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  հրազենային
վիրավորումից մահացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն այսօր այցելել է նույն տեղամասում հրազենային վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանին:

«Դավիթն անգիտակից վիճակում է, բժիշկներն ասացին, որ վիճակն ամեն վայրկյան փոփոխվում է: Հարազատներին չհաջողվեց տեսնել, որովհետեւ տեսակցության ժամն ավարտվել էր, գնացել էին, հիվանդանոցում չէին: Պետք է փորձեմ մոտակա օրերին նրանց հետ կապվել»,-Aravot.am-ին ասաց Հայարփի Սարգսյանը: Ըստ նրա՝ Դավիթ Մելիքբեկյանը հրազենային վնասվածքներ ստացել է ոտքերի ու դեմքի հատվածում:

Փաստաբանի խոսքով՝ վերջին օրերին դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են կատարվել. լրացուցիչ հարցաքննվել է Աջամյանի իրավահաջորդը՝ պապիկը, տուժող կողմը ծանոթացել է փորձաքննությունների վերաբերյալ կայացված որոշումներին, նշանակվել են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ: Անդրադառնալով տեղեկություններին, թե Արթուր Աջամյանը հրազենային վնասվածքը ստացել է հենց իրեն  ամրակցված զենքից, փաստաբանն ասաց. «Անհիմն հայտարարություն է, եթե այս տեսակ հայտարարություններ պաշտոնական  վարկածով է շրջանառվում, չեմ պատկերացնում՝ հետագա քննությունն ինչպես է լինելու…դեպքի վայրի զննությամբ Արթուր Աջամյանի կողքին  հայտնաբերվել է իր ինքնաձիգը, բայց դա դեռ չի նշանակում, որ հրազենային վիրավորումը նա ստացել է իր ինքնաձիգից, կամ, եթե քննությամբ պարզվի, որ հենց Արթուրի ինքնաձիգից է, գենետիկական փորձաքննությամբ դեռ պետք է պարզենք, թե ում հետքն է ձգանի վրա: Մեկ անգամ եւս պնդում եմ, որ Արթուր Աջամյանն իրեն չէր կարող նման վնասվածք պատճառել, ու, եթե հանկարծ որեւէ սխալ նկատեմ  այս գործում, հանկարծ նկատեմ միտում ինքնասպանություն որակելու հող նախապատրաստելու առումով, ես գործում կներգրավվեմ միջազգային փորձագետների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031