Լրահոս
Օրվա լրահոսը

Վառվռուն, մի կտոր Գյումրի Փաշինյանի էջում․ վարչապետը դարձյալ գովազդեց կոլորիտով քաղաքը

Դեկտեմբեր 10,2019 22:20

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակել է երեկվանից համացանցի հիթ դարձած լուսանկարներից մեկը՝ Գյումրու պատմական Շիրազի փողոցի ամանորյա գունեղ  ձևավորումից։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարը մակագրել է այսպես․ «Գյումրին պատրաստվում է Ամանորին»։

Իսկ լուսանկարում պատկերվածը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս  Գյումրի» ռեստորանն է, որի լույսերը վառվեցին երեկ՝ տոնական  շքեղ միջոցառմամբ։

Թվում է, թե սա մի ճոխ ռեստորանի գովազդ է՝ ինչ-որ տեղ զբոսաշրջիկների հետաքրքրությունը շարժելու համար, սակայն իրականում այն Գյումրիում ներդրումներ կատարելու, քաղաքին կյանք հաղորդելու, այն  գունավորելու, շքեղացնելու գովազդ է, որի օրինակը Գյումրու պատմական կենտրոնում տվել էր հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝  ոչ միայն իր ընտանիքի կողմից ներդրում կատարելով,  այլ պատմական փողոցներում ամանորյա տոնավաճառ՝«Christmas Bazaar» ու տոնական համերգներ կազմակերպելով։

Ի դեպ, յուրաքանչյուր գյումրեցի այս լուսանկարով կիսվելով՝ մակագրություններում արտահայտել էր իր առանձնահատուկ սերը քաղաքի նկատմամբ, այնտեղ կարծես տեսել էր իր երազների քաղաքը՝ վառվռուն լույսերի մեջ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը գրել է․ «Սա ո՛չ Պրահան է, ո՛չ Վիեննան, և ո՛չ էլ Բուդապեշտը. սա՝ Գյումրին է», մեկ այլ օգտատեր նշել էր․ «Փարիզ հիշեցնող Գյումրի», մյուսը հենց վարչապետի էջում հարցրել․  «Հաստատ Գյումրի՞ն է,  ոնց որ Նյու Յորքը լինի»։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի  հրապարակած լուսանկարը դրական առումով առաջացրել է մեր հայրենիքի մյուս տեղանքների բնակիչների, այսպես ասած, խանդը․ մեկնաբանություններում Հայաստանի գրեթե ամեն մի տեղանք բնակիչ վարչապետին հորդորել է ուշադրություն դարձնել նաև իր համայնքին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gyulizar says:

    Իաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա.բա ինչու: չի ասում թե ու՞մ է պատկանում այդ ռեստորանը:Կարեն Կարապետյանինն է.

  2. Սրապիոն Հարությունյան says:

    Բայց վարաչապետն ինչու՞ բդի իրանց համայնքին ուշադրություն դարձնի, եթե այս շենքը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանինն է:Յանի ինչ?ստեղ էր սած-Ով տռե ով էրտա սանատորյա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031