Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում Լիտվայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել էր դասախոսություն թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
«Արմենպրեսի» փոխանցմամբ` դասախոսությունների ընթացքում Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը` խոսել իր «Սպանության հրամաններ» գրքում ցեղասպանությունն իրագործած պարագլուխների և նրանց կողմից ուղարկված գաղտնի հեռագրերի վերծանման մասին։
Թուրք պատմաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարքի համալսարանի պատմության դասախոս Աքչամը նշել է, որ թուրքական ժխտողականության զինանոցում գտնվող այն պնդումները, թե կեղծիք են Թալեաթ փաշայի հեռագրերը, որոնք հրապարակվել են Արամ Անտոնյանի միջոցով, այլևս չեն դիմանում քննադատություններին, քանի որ անհերքելի ապացույցներ են ներկայացվել դրանց փաստացիության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Շվոն Նաշ-Մարշալն իր հերթին նշեց, որ ժխտողականությունը Թուրքիայում դրված է օրենսդրական հիմքի վրա, ինչն անհնար է դարձնում հաշտեցման և սեփական պատմության հետ առերեսման ցանկացած փորձ։
Աղբյուր` Ermenihaber.am/Armenpress.am