Տեսչական մարմնում՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած հինգ անձանց մահվան ելքով պատահարի մասնագիտական քննություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ Վարչապետի նոյեմբերի 26-ին 1751-Ա հիման վրա ստեղծված հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովը նախագահում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, կազմում ընդգրկված են Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Մարգարյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՏՏ և ԳՎ բաժնի պետի տեղակալ Վարուժան Հակոբյանը, «Գազպրոմ Արմենիա» Աբովյան ԳԳՄ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Բալաբեկ Բարսեղյանը, Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության բաժանմունքի առաջատար մասնագետ Արմեն Աղասյանը։
Դեպքի հանգամանքները քննող մասնագիտական հանձնաժողովը՝ նախնական ստացված տվյալների հիման վրա, քննարկեց պատահարի առաջացման հանգամանքների մի քանի նախնական վարկածներ, որոնց հավաստիությունը ճշտելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ դիմել փորձագիտական համապատասխան կենտրոնի՝ որոշ կասկած հարուցող հանգամանքների վերաբերյալ վերջինիս փորձագիտական եզրակացությունը ստանալու համար։
Հանձնաժողովի նախագահն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում մեծ թիվ են կազմում գազասպառողների կողմից շմոլ գազով թունավորումների դեպքերը, ուստի Տեսչական մարմնի համար առաջնահերթություն է լինելու նշված խնդրի վերաբերյալ անհրաժեշտ լուծումների որոնումը և համապատասխան միջոցառումների իրականացումը, որպեսզի հետագայում հնարավորինս նվազագույնի հասցվեն համանման պատահարները։
Կարդացեք նաև
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին