Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գիտելիքներով ջարդուփշուր արեցիք ՍԴ-ն». ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց աղմկոտ օրինագիծը

Դեկտեմբեր 10,2019 18:51

«Հեռու եմ այն մտքից, որ այս կարգավորումը լուծելու է ՍԴ-ի ճգնաժամը, բայց միանում եմ «Իմ քայլի» գործընկերների ջանքերին եւ «կողմ» եմ քվեարկելու»,-ԱԺ նիստում այսօր ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մեղադրեց նրանում, որ վերջինս չի ցանկանում բազմակարծություն տեսնել. «Դեմ ենք քվեարկելու»:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն քննադատում է այս օրինագիծը, ԲՀԿ-ն՝ եւս: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հակադարձեց Գորգիսյանին՝ ասելով, որ ողջունում են բազմակարծությունը. «Մեր նպատակն է՝ կատարել խորքային բարեփոխումներ, եւ այս օրինագիծը նպաստելու է դրան»:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նշեց. «Այս ամբիոնից ձեր գիտելիքներով ջարդուփշուր արեցիք ՍԴ-ն, բայց այդպես էլ մեզ չբացատրեցիք՝ եթե ՍԴ դատավորներն այդքան վատն են, ինչո՞ւ եք պատվով ճանապարհում բարձր թոշակի: Չհամոզեցիք»:

Ի վերջո, «կողմ» քվեարկեց 65(+18 պատգամավորի՝ նամակով «կողմ» քվեարկությունները), իսկ «դեմ» 33՝ պատգամավոր:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի երկրորդ ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031