Լրահոս
Օրվա լրահոսը

Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում

Դեկտեմբեր 10,2019 18:26

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա:

Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին:
«Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն է: Այն ժառանգության պահպանման հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է, որին աջակցում է պետական մարմինների լայն ցանցը, մասնավոր ընկերություններ և անհատներ` ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Հիմնադրվելով 1963 թվականին` այն այսօր ճանաչված է որպես Եվրոպայում ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Կազմակերպության նախագահն է հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն:
2013 թվականի հունվարին մեկնարկած «7 ամենավտանգված հուշարձան» ծրագիրը քաղաքացիական հասարակության արշավ է` միտված Եվրոպական վտանգված ժառանգության փրկությանը: Թեև այն ուղղակի ֆինանսավորում չի տրամադրում, սակայն բարձրացնում է խնդրի մասին իրազեկվածությունը, հրապարակում առկա վտանգի սեփական գնահատումը, առաջարկում  գործողությունների հնարավոր ծրագրեր` հասարակական և մասնավոր աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ծրագիրը իրականացվում է Եվրոպա Նոստրայի և «Եվրոպական ներդրումների բանկ» ինստիտուտի կողմից` Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:
Եվրոպական ժառանգության 14 հուշարձաններ, որոնք նոմինացվել են «7 ամենավտանգված հուշարձան 2020»-ի համար.

Ալբանիայի Ազգային Թատրոն, Տիրանա, Ալբանիա

Կարաս – գինու ավանդական տարաները, Հայաստան

Խորանաշատ Վանք, Տավուշի մարզ, Հայաստան

Եզերի ամրոց, Հորնի Յիրետին, Չեխիա

Տապիոլա լողավազան, Էսպոո, ֆինլանդիա

Սամեզանո ամրոց, Տոսկանիա, Իտալիա

Սիբարիսի հնագիտական պարկ, Իտալիա

Իվիք տուն, Վասսենաար, Նիդերլանդներ

Y-block, Կառավարական թաղամաս, Օսլո, Նորվեգիա

Սոմբիերկի էլեկտրակայան, Բիտոմ, Լեհաստան

Բելգրադի ամրոցը և շրջակայքը, Սերբիա

Պլեչնիկ մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա

Cuatro Caminos մետրոյի կայանատեղի, Մադրիդ, Իսպանիա

Եգիպտական սրահներ, Գլազգո, Միացյալ Թագավորություն:

Խորանաշատ վանք, Տավուշի մարզ

Խորանաշատ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում` Ադրբեջանի հետ սահմանին մոտ, և շրջապատված է անտառապատ լանդշաֆտով: Նախկինում այն ​​ուշագրավ մշակութային կենտրոն էր, որտեղ և՛ վանական համալիր կար, և՛ համալսարան:

Այսօր եկեղեցին շարունակում է գործել` որպես մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի միակ պաշտամունքի վայր:

Միջնադարում կառուցված բազմաթիվ շենքերից Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Կիրակի փոքրիկ եկեղեցին կոնսերվացված են ինչպես պայմանների վատթարացման, այնպես էլ` նախկինում իրականացված ոչ պատշաճ վերականգնման աշխատանքների հետևանքով:

Հուշարձանը վտանգված է թե՛ իր ֆիզիկական, թե՛ քաղաքական համատեքստում: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող հակամարտությունը շատ լուրջ ռիսկ է ներկայացնում հուշարձանի այցելուների համար, հուշարձանի տեղակայումն է՛լ ավելի է դժվարացնում կոնսերվացման աշխատանքների իրականացումը` մեկուսացված լինելով սողանքների հակվածությամբ սեյսմիկ գոտում:

Առաջադրումը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, մինչդեռ շվեյցարական Իլ Գերմոլիո կազմակերպությունն արդեն աշխատում է տեղի համայնքի հետ և պատրաստակամ է աջակցել պահպանման և կառավարման պլանին` հուշարձանային համալիրը վերակենդանացնելու համար:

Կարաս – Գինու ավանդական տարաները

Հայկական գինեգործության ավանդական մեթոդները կորստի լուրջ վտանգի առաջ են կանգնած: Յուրահատուկ կավե տարաները, որոնք հայտնի են որպես կարասներ, ավելի քան 6000 տարի օգտագործվել են հայկական ավանդական գինեգործության մեջ: Այս պրակտիկան, ի վերջո, լայն տարածում է գտել Միջերկրական ծովի  ամբողջ տարածքում, ինչի մասին են վկայում հնագիտական պեղումների մեծածավալ արդյունքները:

Յուրահատուկ ձև ունեցող կարասները, որոնք պատրաստում են վարպետ կավագործները/բրուտները, ոլորման բարդ եղանակով, կարող են պարունակել մինչև 1500լ հեղուկ: Չնայած հայկական գինեգործության մշակույթում ունեցած լայն տարածմանը, կարասների պատրաստման ավանդական մեթոդներն ու գիտելիքները այժմ կանգնած են կորստի եզրին:

Առաջադրումը կատարվել է Karas Revival Heritage (Կարասների վերածնունդ/ մշակութային ժառանգության պահպանում) ծրագրի կողմից: Մի կազմակերպություն, որն իր ուշադրությունը սևեռել է կարասների պատրաստման մեթոդների վերածնունդին և գիտելիքի փոխանցմանը: Այս ավանդական արհեստի պահպանմանն ու արժևորմանն ուղղված ծրագրի շնորհիվ կանխատեսվում են տեղական համայնքի կրթության դրական արդյունքներ` առանցքում ունենալով այն կարևոր կապը, որ առկա է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության միջև:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031