«Մեր ատոմակայանը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ու այն բոլոր գործողությունները, որ կատարվում են այնտեղ՝ խոսում են այն մասին, որ գործընկերների մտահոգությունները տեղին չեն», – այսօր անդրադառնալով Եվրանեսթում Ադրբեջանի պատվիրակության այն հայտարարությանը, որ Հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա աշխատանքային այցով այսօր շրջայց կատարեց Հայաստանի ատոմակայանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ