Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ այս կամ այն ճնշման գործիքն է օգտագործվում ՍԴ-ի դատավորների նկատմամբ». Կոնստանտին Տեր-Նակալյան

Դեկտեմբեր 10,2019 17:20

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ այս կամ այն ճնշման գործիքն է օգտագործվում ՍԴ-ի դատավորների նկատմամբ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրինագծին ասաց «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նա մանրամասնեց, որ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու համար պետք է ՍԴ դատավորներից չորս հոգի. «Մեկի նկատմամբ կա շանտաժ, քրեական գործ, մյուսի նկատմամբ այլ մեղադրանք, երրորդին շատ գումարով են ուզում գայթակղել, ինչը նոնսենս է»:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ այս իշխանության տարբերանշանը դարձել է այն, որ եթե նախորդները ստվերային պայմանավորվածություններ հասնելու համար օգտագործում էին ստվերային կապիտալ, ապա այս իշխանությունները պետական բյուջեն տնօրինում են որպես իրենց հոր դյուքանը:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ իշխանությունն արագ կտրվում է իրականությունից. «Իրենց շատ լավ են զգում այս կարգավիճակով: Այս ամոթալի օրինագիծն ամենախայտառակն է ՀՀ անկախ հանրապետության ժամանակահատվածում: Այստեղ շատ հակասություններ կան, այն օրինականացնում է կաշառքի ինստիտուտը, քանի որ մարդուն կաշառում են, որ իրենից ազատվեն: Կարծում եմ՝ որևէ խելամիտ, նորմալ հետագիծ ունեցող, իր մասնագիտությունը հարգող դատավոր դա երբեք չի անի: Այս իշխանությունները հավերժ չեն, և այն դատավորները, որոնք կգնան այդ քայլին, անպայման հաջորդ իշխանության օրոք կենթարկվեն պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031