«Շնորհակալ եմ իմ անձի հանդեպ նման ուշադրության համար: Էլի հանրապետական կնոպկա… հերիք չի՞ գոյություն չունեցող քաղաքական ուժերի ուրվականներով, որոնք, իմ համոզմամբ, ռեինկարնացիայի որեւէ հնարավորություն էլ չունեն, վախեցնել ու ահաբեկել, ասել, որ եթե ձեր ասածով չլինի, ուրվականները կվերակենդանանան: Ոչ, նրանց քաղաքական էջը փակված է, ժողովուրդ ջան, ուրվականներից այլեւս չվախենաք»,- ԱԺ ամբիոնից այսօր դիմելով խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը Նաիրա Զոհրաբյանին ակնարկել էր ժամանակին ՀՀԿ-ի հետ «կնոպկա» սեղմելու մասին, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն որեւէ իշխանության ժամանակ չի քվեարկել մի բանի օգտին, որի հետ համաձայն չի եղել:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծին ԲՀԿ-ն դեմ է արտահայտվում, «Իմ քայլն» էլ քննադատում է այդ փաստը:
Զոհրաբյանը հիշեցրեց՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍԴ դատավորներին հանցագործներ անվանեց, իսկ ԲՀԿ-ն դեմ է, որպեսզի այդ հանցագործներն էլիտար կենսաթոշակ ստանան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ