«Իմ հայացքների մեջ միշտ ազատ եմ եղել եւ կուզենայի երկու բառով ասել, որ 25 տարեկանից զենք եմ վերցրել, 30 տարի ծառայել ժողովրդին: Չեմ եկել ամբիոնի մոտ ինձ ներկայացնելու, բայց որպեսզի ավելի պատկերավոր լինի… եղել եմ ԱԺ-ում, բանտերում, ճակատում: Այսօր քննարկվում է օրինագիծ, որը, չգիտես ինչու, շատերի դուրը չի գալիս: ՍԴ-ն մեր երկրի սահմանադրության տառին համահունչ պետք է գործի: Մնացել եմ բանտում եւ ԱԱԾ-ի պադվալում, բայց ծառայություններ եմ մատուցում ժողովրդիս եւ պետությանը»,-ԱԺ ամբիոնից այսօր ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Նա նշեց. «Իմ նման շատ մարդիկ անիմաստ եւ անօրենք հայտնվել են բանտերում՝ ոմանց կամքի, քմահաճույքի համար: ՍԴ-ն դակել է նախորդ իշխանության կամքի համաձայն՝ նրա օրենքները: Երբ մարդ մտնում է եկեղեցի եւ մոմ վառում, այդ մոմը պետք է լիներ ՍԴ-ն՝ վերջին հույսը: ՍԴ-ն այսօր ինչ ասես՝ արել է, օրենքին հակառակ: Այդ բարձր ատյանը պետք է պետականության եւ ժողովրդավարության հիմքերը դներ, ինչը չի արել: Ես «կողմ» եմ քվեարկելու օրինագծին: Մարտի մեկին հազարավորները փախան երկրից, հարյուրավորները լցվան բանտեր: ՍԴ-ն իր նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, պետք է արդեն հրաժարական տար: ՍԴ-ն պետք է հեռանա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ