Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այստեղ նստած՝ ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել». Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Դեկտեմբեր 10,2019 16:40

«Այո, տիկին Զոհրաբյան, դպրոցներն այդ վիճակում են, իսկ ինչո՞ւ, որովհետեւ նաեւ դուք այստեղ նստած՝ ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այսօրվա հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այդ դրա պատճառով էլ է այդ վիճակը: Մենք կնորոգենք դպրոցները, ինչպես նորոգեցինք ճանապարհները, ինչպես բանակի սպասարկման հարցն ենք լուծում…որեւէ մեկը թող այդ մասին չանհանգստանա»,-վստահեցրեց Ալեն Սիմոնյանը, ապա անդրադարձավ ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծին, որը քննադատում են ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն:

«Ունենք խնդիր: Զարմանում եմ, երբ Գեւորգ Գորգիսյանն ասում է, թե սա կեղծ օրակարգ է: Դա այս տրամաբանությունից է՝ «Սերժը մեղավոր չի, կողքիններն են մեղավոր»…Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՍԴ-ն ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու հետ եւ ՍԴ որոշումների հետ, որոնք տանում ես սուրճի բաժակ նայողի մոտ՝ հասկանալու, թե ինչ են գրել: Ով ոնց ուզում, այդպես էլ մեկնաբանում է»,-նշեց Ալեն Սիմոնյանը, ապա անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի այն նկատառմանը, որ ՍԴ դատավորներից որեւէ մեկը ԲՀԿ-ի աչքի լույսը չէ,-«իսկ ինչո՞ւ: Բա դրա բացատրությունն ինչո՞ւ չեք տալիս, ինչո՞ւ չեք խոսում, հարմար չի հա՞ հիմա դրա մասին խոսելը: Բա խոսացեք, տիկին Տոնոյան, հա՜, հարմար չէր…»:

Ալեն Սիմոնյանը համաձայն չէ Իվետա Տոնոյանի նաեւ այն գնահատականի հետ, թե որեւէ դատավոր վստահություն չի վայելում. «Ո՞վ է ասում: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում: Ինչպե՞ս կարելի է ողջ դատական համայնքին նման գնահատական տալ: Ի՞նչ իրավունք ունեք բոլորին գնահատական տալ: Հերիք է այս ամբիոնից խոսել գեղեցիկ բառեր օգտագործելու եւ խոսափող ծռելու, «յութուբում» հայտնվելու համար: Ժողովուրդն ամեն ինչ զգում է, տեսնում,  երբ դիմացինն իրեն խաբում է: Մի արեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031