Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի, ապօրինի որոշում է կայացրել». Նազիկ Ամիրյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց

Դեկտեմբեր 10,2019 16:33

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն է ընթանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Հիշեցնենք, դատարանի որոշմամբ այս գործն անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից:

Նազիկ Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ նա անաչառ դատավոր չէ, ապօրինի որոշում է կայացրել՝ Մանվել Գրիգորյանի գործից անջատելով Նազիկ Ամիրյանի գործը. «Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի: Անաչառության հետ կապված կան այլ խնդիրներ, երբ դատական գործի առանձնացման հիմքում դրվում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը եւ պաշտպանության կողմն անընդհատ պահանջում է, որ այն եզրակացությունը, այն բժիշկները, որոնք կասկածի տեղիք են տալիս երկու շաբաթը մեկ նշանակել, երեք շաբաթը մեկ նշանակել, եթե անաչառությամբ քննվեր սույն գործը, ապա գոնե փորձագետները պետք է հրավիրվեին դատարան ու հարց տրվեր՝ ի վիճակի՞ է լինելու Մանվել Գրիգորյանը գալ դատական նիստին»:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, ավելի ուշ հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց Նազիկ Ամիրյանի պաշտպանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031