Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցածր տոնով պաշտպանն ասում է՝ «բոյկոտում ենք» ու Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը հանկարծակի սկսում է վատանալ». Դատախազ

Դեկտեմբեր 10,2019 16:18

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն է ընթանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, երբ միջնորդություն ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու, հիշեցրեց, թե ինքն ինչ աղմկահարույց գործերի քննության է մասնակցել՝ հիշատակելով «Ա1+»-ի փակումը, որտեղ տոտալ միջամտություն կար դատարանի վրա. «Նախկին իշխանությունների օրոք իմ պրակտիկայում չի եղել դեպք, որ 30-ից ավելի ծանր հիվանդություններ ունեցող, դանդաղ մահացող մարդուն պահեն կալանքի տակ»: Դատավորն ընդհատեց՝ ասելով, որ այս վարույթի ընթացքում ամբաստանյալը Նազիկ Ամիրյանն է, ոչ թե Մանվել Գրիգորյանը:

Մեղադրող դատախազն էլ ասաց, որ եթե Լեւոն Բաղդասարյանն իր պրակտիկայից է խոսում, ապա իրենց պրակտիկայում էլ չի եղել դեպք, երբ «ներկայացնում են, որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի, կյանքին սպառնացող վտանգներ կան, ցածր տոնով նշում է՝ «բոյկոտում ենք», դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը հանկարծակի սկսում է վատանալ, եւ պաշտպանը դատարանին խնդրում է, որ դատական նիստը հետաձգվի»:

Դատախազն ասաց. «Այն կասկածները, որոնք եղել են մեզ մոտ, տեղ գտան նախորդ դատական նիստի ժամանակ, որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031