Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ՍԴ անդամներից եւ ոչ մեկի «ֆան» ակումբի անդամը չէ». Իվետա Տոնոյան

Դեկտեմբեր 10,2019 15:56

«Իշխանությունն ասում է, թե ՍԴ-ում կա ճգնաժամ: Ինձ հետաքրքիր է, թե ինչ չափման միավորով են դա ասում: Հանրաքվե է անցկացվե՞լ, որից հանրությունը տեղյակ չի եղել, բախտագուշակություննե՞ր, թե հիմք են ընդունել անգործության մատնված Վահե Գրիգորյանի հայտարարությունները»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրինագծի քննարկման ժամանակ:

Տոնոյանը միաժամանակ շեշտեց, որ ԲՀԿ-ն ՍԴ անդամներից եւ ոչ մեկի «ֆան» ակումբի անդամը չէ:

«Իշխանությունն ասում է, թե այս օրինագծով ուզում է ՍԴ ճգնաժամը լուծել եւ հանրության վստահությունը չվայելող դատավորներին ուղարկել պատվավոր հանգստի։ Փաստորեն, իշխանությունն ասում է, որ այդ դատավորները վստահություն չեն վայելում, և փոխարենը նրանց պատժեն, 700 միլիոն թոշակ են տալիս եւ հանգստի ուղարկում։ Չեմ կարծում, որ սա մարդասիրական նկատառումներով է արվում»,-նշեց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագիծը պարզապես իշխանության համար ոչ ցանկալի դատավորներից ազատվելու եւ ՍԴ-ն հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու նպատակ ունի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031