Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համենայն դեպս, սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր». Մակունցը՝ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին

Դեկտեմբեր 10,2019 15:13

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին՝ արդյոք ՍԴ որևէ դատավոր կօգտվի՞ այդ հնարավորությունից ու կհետեւի՞ դրան՝ պատասխանեց. «Դա ՍԴ դատավորների իրավունքն է՝ տրված իրավունքից օգտվել կամ չօգտվել: Համենայն դեպս, սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր, կարծում եմ, ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացման համար, բարեփոխումներ իրականացնելու համար կարեւոր քայլ է։ Արդյոք կօգտվե՞ն, թե՞ ոչ, դա իրենց իրավունքն է»:

Դիտարկմանը, որ Վրաստանում այս օրենքը կիրառվել է, սակայն իրենց արդարադատության նախարարը այս փորձը չհաջողված է որակել, եթե գոնե մի հոգի ՀՀ-ում օգտվի, ապա փորձը հաջողված կհամարվի՞, Մակունցը պատասխանեց․ «Մենք նման գնահատական չենք հնչեցնի, կարծում ենք, սա այն քայլերից մեկն է, որն ուղղված է բարեփոխումներին ու այդ ինստիտուտի կայացմանը։ Չենք կարծում, որ մենք նման խնդիր դնում ենք մեր առջեւ: Կարևորում են ավելի շատ ԱՆ-ի կողմից ներկայացվող ռազմավարական փաթեթը, որն իր մեջ ներառում է ոչ միայն գործադիր կողմից քայլերի շարք, այլև ենթադրում է օրենսդրական նախագծերի ընդունում: Ավելի շատ կարեւորում եմ հենց այդ փաթեթը, որը համապարփակ, խորքային փոփոխություններ անելու համար այն մեծ նշանակություն ունի: ԱՆ-ն բացի դատաիրավական համակարգից, աշխատում է նաեւ ոստիկանական բարեփոխումների շուրջ, որը դրա մի մասն եմ համարում»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031