Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

Դեկտեմբեր 10,2019 14:54

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ է ներկայացվել 2019 թ. հուլիսին:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀՄՀ 2019 թ. գործու­նեության, 2020 թ. ծրագրային գործունեության պլանները, ՀՀՄՀ գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի, ՀՀՄՀ և ՀՀԽ հաջորդ համատեղ նիստի անցկացման ժամկետ­­ների և վայրի հետ կապված հարցերը, անդրադարձ է կատարվել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրին, քննարկվել են կազմակերպական հարցերը:

Մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի փակման շրջանակում տեղի է ունեցել նաև «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը: Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը վերադառնում է ջութակահար Դիանա Ադամյանին շնորհված մրցանակով:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակմանը ներկա էին ՀՀՄՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մշակույթի, կրթության բնագավառներից: Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց շրջանակում Ա. Խզմալյանը կողմերի հետ քննարկել է ընթացիկ և հետագա համագործակցությունների ծրագրեր,  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին` ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիտար համա­գործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ծրագրի կանո­նա­կարգի համաձայն` ըստ ռուսական այբուբենի այբբենական կարգի, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031