Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արել «Իմ քայլն» այս 1 տարում՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն ու հզոր պետություն ստեղծելու համար. Մակունցի պարզաբանումը

Դեկտեմբեր 10,2019 14:56

Այսօր Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեց՝ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններին հանդես էր գալիս «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով, հիմա կարո՞ղ եք ասել, որ այս մեկ տարվա ընթացքում մարդիկ ավելի երջանիկ են դարձել, կամ մեր պետությունը հզոր է դարձել, հանրությունն էլ՝ հոգատար:

Նա պատասխանեց. «Այս մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր կատարվել են, որոնք մեզ մոտեցրել են այդ ձեւակերպումներին: Հատկապես միջազգային հարթակներում եւ Արցախի հիմնահարցի հետ կապված մեր դիրքերն ուժեղ են ավելի, քան երբեւէ: Եվ այն հեղինակությունը, որն ունի ՀՀ-ն միջազգային կառույցներում, միջազգային հարթակներում մեր գործընկերների շրջանակում, հենց դրա մասին վկայությունն է: Դրանք օգնելու են ոչ միայն արտաքին քաղաքականության ուղղությամբ մեր շահերն առաջ տանելուն, այլեւ՝ ներքին բարեփոխումներ իրականացնելուն եւ ժողովրդավարության կայացման համար»:

Ինչ վերաբերում է երջանիկ անհատին եւ հոգատար հանրությանը, Մակունցը խոսեց օրենսդրական այն նախաձեռնությունների մասին, որոնք նպաստել են մարդկանց երջանիկ դարձնելուն. «Օրինակ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որ 55-ից դարձավ 68 հազար դրամ, քրեական հեղինակությունների օրենքը, որն էլի ուղղված է երջանիկ անհատի կերտմանը կամ հոգատար հանրությանը: Մի շարք նախագծեր կան, դրանք, իհարկե, բավարար չեն, առաջիկայում ավելի շատ կաշխատենք ու հաջորդ տարի մեր ջանքերն ուղղվելու են նրան, որ ՀՀ քաղաքացին զգա, որ ինքն ապրում է արդարության մթնոլորտում եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթը դիտարկում ենք հենց այդ համատեքստում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031