Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծախսերս շատացել են». Լիլիթ Մակունցը՝ նախարարների 1,5 մլն աշխատավարձի համեմատ իր աշխատավարձի մասին

Դեկտեմբեր 10,2019 14:39

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր հարցրեցինք՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ անձամբ իր կյանքում այս մեկ տարվա ընթացքում շատ բան չի փոխվել, ոնց 460 հազար դրամ ստանում էր, այդպես էլ հիմա է ստանում, կոնկրետ ձեր կյանքում ֆինանսական թե այլ առումով շա՞տ բան է փոխվել այս մեկ տարում՝ Մակունցը պատասխանեց. «Ֆինանսական առումով ծախսերս շատացել են, այնպես որ, իմ առումով որեւէ բան չի փոխվել էլի, բայց ես չեմ կարծում, որ պետք է տրտնջանք: Մենք այստեղ ենք հենց դրա համար, որպեսզի կարողանանք հնարավորինս մեր հմտությունները, գիտելիքները եւ այն մանդատը, որ տրվել է մեզ, հնարավորինս ծառայեցնենք հանրօգուտ: Սա է մեր առաքելությունը, որեւէ մեկս չենք տրտնջում, այդ թվում, վստահ եմ, Էդմոն Մարուքյանը եւս»: Իսկ թե Մակունցի ի՞նչ ծախսերն են ավելացել՝ նա պատասխանեց. «Ներկայացուցչական ծախսերը»:

Հարցին՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, չե՞ք նեղվում, որ նախարարը 1,5 մլն աշխատավարձ է ստանում, իսկ դուք՝ 460 հազար, այն էլ՝ խորհրդարանական երկրում՝ Մակունցը պատասխանեց. «Դուք սադրում եք ինձ, ես, իհարկե, սադրանքի չեմ տրվի: Մենք խնդիր ենք դնում խորհրդարանականների դերի բարձրացման եւ եթե միջազգային պրակտիկան ուսումնասիրենք, խմբակցության ղեկավարները քաղաքական առումով այլ ներգրավվածություն ունեն, եւ մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ մի նախագիծ բերել, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարների, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների դերը: Սա չի նշանակում, որ դրանով փորձ ենք կատարում աշխատավարձերը բարձրացնել, ոչ: Բայց խորհրդարանականների դերի բարձրացումը կարեւոր է»:

Նաեւ հարցրեցինք՝ խմբակցության ղեկավարը ստանում է նույնքան աշխատավարձ, որքան խմբակցության ցանկացած պատգամավոր, այդ թվում՝ այն պատգամավորը, որ որեւէ ելույթ չի ունեցել, որեւէ հարց չի տվել, ակտիվությամբ աչքի չի ընկել, միայն կոճակ է սեղմել, այստեղ անարդարացիություն չե՞ք տեսնում, Մակունցը պատասխանեց. «Որպես խմբակցության ղեկավար ստանում ենք այնքան, որքան բոլոր պատգամավորները, խոսքը չի վերաբերում հանձնաժողովի նախագահներին, տեղակալներին, ես չեմ տրտնջում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031