Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար. Սուրեն Պարսյան

Դեկտեմբեր 10,2019 14:35

Երեկ ՀՀ ԱԺ–ն, երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։ Այսինքն` այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար, իսկ ավելի պատկերավոր՝ 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը դատական կարգով վիճարկելու համար պետք է վճարեն քառապատիկի չափով։ Հասկանալի է, որ այս օրենքը «սղացրել» են նրա համար, որ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնեն։ Իսկ ովքեր, որ համաձայն չեն վարչական ակտի հետ, այն կարող են բողոքարկել վերադասության կարգով ՀՀ ոստիկանությունում, որը որպես կանոն 95 տոկոսի դեպքում մերժում է։

Միաժամանակ, հիշեցնեմ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1426 որոշման մասին, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Այս պահին ՀՀ ոստիկանությունը պատրաստ չէ անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետներում ուսումնասիրել իր իսկ ընդունած վարչական ակտերը, և 4000 ՀՀ դրամ պետական տուրքի սահմանումը ՀՀ քաղաքացիների համար կդառնա լրացուցիչ ֆինանսական բեռ, ինչը կպարտադրի վճարել երբեմն ակնհայտ սխալ ճանապարհային ոստիկանության ակտերը։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031