«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեդիաոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկում էր կազմակերպել «Հեռուստատեսության և ռադիոյի մասի» նոր օրինագծի սկզբունքների շուրջ:
Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գեւորգյանը ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Թեւոսյանին հարցրեց` ինչո՞ւ այդ կազմակերպությունները պետք է նախաձեռնությամբ հանդես գային եւ ինչո՞ւ հիմա: Նա նաեւ խնդրեց հստակեցնել`արդյոք վիճելի նախագիծը դուրս է գալիս եւ նոր նախագիծ պետք է ներկայացվի քննարկման, թե՞ հնի հիմքի վրա են աշխատում`փոփոխելու:
«Որովհետեւ այդ կազմակերպությունները բոլոր իշխանությունների հետ էլ փորձել են աշխատել եւ բարելավվել դաշտը»,- ասաց Վահագն Թեւոսյանը: Նա վստահեցրեց, որ ընդունվող օրենքը գործող հեռուստաընկերությունների հետագա գործունեությունը չի խոչընդոտելու, մանավանդ, առաջիկայում նոր մրցույթներ են նախատեսված:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանն ասաց` ինչ որ հայեցակարգից ելնելով մեզ առաջարկվել է այդ նախագիծը, որը վստահաբար մերը չի: Ինքը պնդում է, որ փոփոխություններ լինեն, բայց ազգային հայեցակարգի վրա պետք է դրանք հիմնված լինեն:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Վահագն Թեւոսյանն ասաց, որ նախագծի պատասխանատվությունը ստանձնելու է «Իմ քայլը» խմբակցությունը. Լավը կլինի`գովեստի կարժանանան, վատը կլինի`պատրաստ են քննարկումների: Նա վստահեցրեց, որ իրենք բաց են լինելու քննարկումների համար: Ինչեւէ, Շավարշ Գեւորգյանն արձանագրեց, որ չստացավ իր հարցի պատասխանը եւ տարակուսելի է`«Ո՞ւմ է պետք, որ ինքը կառավարի, ռուբիլնիկ անջատի- միացնի»:
Aravot.am-ի հարցին էլ ի պատասխան Վահագն Թեւոսյանն ասաց, որ նախագծում «ականներ» չեն լինելու`«կլինի`կականազերծեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ