Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ըն­թաց­քում հաս­կա­ցանք, որ Տա­րոն Մար­գա­րյա­նի «մահ­վան վե­րե­լակ­նե­րից», հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րից և փո­շու ամ­պե­րից ելք չկա. Անի Խաչատրյան. «Իրատես»

Դեկտեմբեր 10,2019 13:28

Շեյ­խե­րի պատ­մու­թյու­նը ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը դեռ «տաք» է պա­հում։ Ե­րեկ նա նշել է. «Հիմ­նա­կան հար­ցը թո­ղած՝ ին­չի մա­սին են խո­սում, ջին­սով կգա­յին, մեծ տղան էր, կրտ­սեր տղան էր։ Ա­մոթ է, մար­դիկ ե­կել էին գոր­ծով, ե­կել էին բիզ­նես ծրագ­րով: Ով էլ հի­մա դի­մի, նրանք չեն գա, այդ­պի­սի մո­տե­ցում.. Դուք տե­սա՞ք, որ ա­սա­ցին, որ զգա­ցել են՝ ան­ցան­կա­լի հյու­րեր են»։ Թե Հայկ Մա­րու­թյա­նը որ­քան կա­րող է այս տեմ­պով շա­րու­նա­կել աշ­խա­տել, դժ­վար է ա­սել, բայց մա­մու­լում պար­բե­րա­բար տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վում, որ նա աշ­խա­տան­քից ա­զատ­ման դի­մում­ներ է գրել։ Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Ա­ՆԻ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ հետ զրու­ցե­ցինք վեր­ջին աղմ­կոտ թե­մա­նե­րից։

-Ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի է Երևանն ու­նի «հե­ղա­փո­խա­կան» քա­ղա­քա­պետ։ Դուք, որ­պես ա­վա­գա­նու ան­դամ, ի՞նչ «հե­ղա­փո­խա­կան» փո­փո­խու­թյուն­ներ եք նկա­տել մայ­րա­քա­ղա­քում։

-Ոչ մի։ Այս ըն­թաց­քում հաս­կա­ցանք, որ Տա­րոն Մար­գա­րյա­նի «մահ­վան վե­րե­լակ­նե­րից», հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րից և փո­շու ամ­պե­րից ելք չկա:

-Ձեր խմ­բակ­ցու­թյու­նը հա­ճախ է տար­բեր խն­դիր­նե­րի, խախ­տում­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում։ Վեր­ջի­նը բա­վա­կան բուռն քն­նարկ­վեց, խոս­քը քա­ղա­քա­պե­տա­րա­նին նվեր տված «Կա­մազ­նե­րի» մա­սին է։ Ըստ Ձեզ` ին­չու՞ են բիզ­նե­սով զբաղ­վող մար­դիկ նման նվի­րատ­վու­թյուն ա­նում։

-Ընդ­հան­րա­պես, նվի­րատ­վու­թյու­նը լավ պրակ­տի­կա է։ Տա­րի­ներ շա­րու­նակ սփյուռ­քից բա­րե­րար­նե­րը նվի­րատ­վու­թյուն են ա­րել, մեր խմ­բակ­ցու­թյու­նը ող­ջու­նում է նվի­րատ­վու­թյուն­նե­րը, սա­կայն մեր բարձ­րաց­րած խն­դի­րը թա­փան­ցի­կու­թյանն էր վե­րա­բե­րում։ Հան­րու­թյունն ու­նի տե­ղե­կաց­ված լի­նե­լու և իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րո­շում­նե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր հա­մա­ձայ­նու­թյունն ու ան­հա­մա­ձայ­նու­թյունն ար­տա­հայ­տե­լու ի­րա­վունք։ Յու­րա­քան­չյուր բա­րե­գործ իր բա­րե­գոր­ծու­թյան դի­մաց ստա­նում է հան­րու­թյան ե­րախ­տա­գի­տու­թյու­նը, և դա լուրջ փոխ­հա­տու­ցում է: Բո­լորս էլ գի­տակ­ցում ենք, որ բա­րե­գոր­ծու­թյունն ու­նի իր ար­ժե­քը, և ե­թե այն հան­րայ­նաց­ված չէ, փոխ­հա­տուց­ման այլ մի­ջոց­ներ են ակն­կալ­վում։ Այս նվի­րատ­վու­թյուն­նե­րի և շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի փոխ­կա­պակ­ցու­մը մեզ թույլ է տա­լիս են­թադ­րել, որ այս­տեղ խն­դիր­ներ կան։ Լիա­հույս եմ, որ ար­դար քն­նու­թյամբ դա կա­պա­ցուց­վի:

-Ձեր խմ­բակ­ցու­թյունն օ­րերս բարձ­րա­ձայ­նեց նաև Ա­մա­նո­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար Երևա­նի բյու­ջեից մեծ գու­մար հատ­կաց­նե­լու մա­սին։ Ի՞նչ եք կար­ծում, ին­չու՞ է Հայկ Մա­րու­թյանն այդ­քան շռայ­լո­րեն ու­զում կազ­մա­կեր­պել Ա­մա­նո­րը։

-Հայկ Մա­րու­թյա­նը դա միայ­նակ չի ա­նում, ծախսերի մեծ պա­տա­ռը տրա­մադ­րում է կա­ռա­վա­րու­թյու­նը։ Հին Հռո­մում գո­յու­թյուն ու­ներ հայտ­նի մե­թոդ՝ հաց ու տե­սա­րան­ներ, ո­րի նպա­տակն էր` շե­ղել ժո­ղովր­դի ու­շադ­րու­թյու­նը պե­տու­թյան ա­ռաջ ծան­րա­ցած ի­րա­կան խն­դիր­նե­րից։ Հա­զա­րա­մյակ­ներ հե­տո էլ ո­չինչ չի փոխ­վել։ Այդ քա­ղա­քա­կան մա­նի­պու­լյա­ցիան միշտ օգ­տա­գործ­վել է տար­բեր պե­տու­թյուն­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Ցա­վոք, այ­սօր­վա ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, կար­ծում եմ, նույն­պես օգ­տա­գոր­ծում է այդ հնար­քը։ Օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով «հաց ա­ռա­ջար­կե­լու» հնա­րա­վո­րու­թյուն չու­նի, բայց տե­սա­րան­ներն ակ­տիվ և հա­ջող ա­պա­հո­վում է:

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031