Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. Հեռուստաեթերները ահաբեկիչների դեմ դռները պետք է փակեն

Դեկտեմբեր 10,2019 13:21

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը գտնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նախատեսվող փոփոխությունների արդյունքում ազգային բաղադրիչը, ազգային անվտանգության խնդիրները պետք է ներառվեն եւ գերակայող նշանակություն տրվի դրանց` հենց պետության կողմից. «Ունենք սերունդ, որը պետք է բանակում ծառայի, մայր դառնա, ընտանիք պահպանի»: Այդ մասին իր տեսակետը նա բարձրաձայնեց այսօր «Մեդիա պաշտպանի» նախաձեռնությամբ կազմակերպված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի սկզբունքները թեմայով քննարկման ժամանակ:

Ազգային անվտանգության խնդիրների առնչությամբ էլ նա հիշեցրեց 2016-ի ապրիլյան պատերազմի շրջանը, երբ ադրբեջանական կողմը լրագրողների համար փակել էր առաջնագիծը, իսկ հայկական կողմը անթույլատրելիության աստիճան էր լրագրողներին առաջնագիծ թողել, ինչի արդյունքում ծնվեցին եւ տարածվեցին հուզական, ֆանտաստիկայի ժանրից եւ ճշմարտության հետ քիչ աղերս ունեցող տեղեկություններ`բահերով կռվելու եւ այլնի մասին:

Դավիթ Հակոբյանի համոզմամբ, օրենքը պետք է ներառի նաեւ աուդիո եւ վիդեո հեռարձակողներին, քանզի այսօր նրանք վերգետնյա հեռարձակողների հետ անհավասար մրցակցային պայմաններում են. վերգետնյա հեռարձակողները սահմանափակումներ ունեն, իսկ առաջինները` ոչ, մինչդեռ հասարակական կարծիքի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունենում:

Դավիթ Հակոբյանն անդրադարձավ նաեւ մասնավոր մուլտիպլեքսների խնդրին, ասաց թանկ հաճույք է, այդ պատճառով չի բացվում: Առայժմ միայն պետական մուլտիպլեքս է գործում, մասնավորը, ըստ նրա, միայն սերիալներ ցուցադրողներին ձեռնտու կլինի եւ եթե պետությունը լուրջ ներդրումներ չարեց մասնավոր մուլտիպլեքսների ստեղծման հարցում, ապա ազգային, հայրենասիրական բաղադրիչները դուրս կմղվեն եւ հեռուստաընկերությունները կդառնան «վայրի կապիտալիզմի»՝ զուտ բիզնեսի բաղադրիչներ: Նա գտնում է, որ պետությունը պետք է վերահսկողություն իրականացնի`ազգային անվտանգության տեսանկյունից:

Աղասի Ենոքյանը մինչդեռ մտավախություններ ունի, որ այս վերահսկողությունը իշխանության ձեռքին կարող է դառնալ յուրային մեդիաներին ֆինանսավորելու`մյուսներին ճնշելու գործիք:

Անկախ իշխանության ղեկին գտնվող անձից եւ ուժից՝ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ նա պետք է հասկանա` հեռուստատեսությունը նաեւ անվտանգության խնդիր է լուծում: Վերջին քաղաքական զարգացումների արդյունքում, ասում է`ուրախացել են, որ ազատ կլինի, քննարկումներ կծավալվեն. «Բայց նույն բանն է կրկնվում»:

Աղասի Ենոքյանի կարծիքով, կան մարդիկ, օրինակ՝ ահաբեկիչները, որոնց մուտքը պետք է արգելվի հեռուստաընկերություններ, մինչդեռ այսօր, ահաբեկիչները ազատ եթեր են ստանում:

Սաթիկ Սեյրանյանն էլ անդրադարձավ հեռուստաընկերությունների ազատության խնդրին: Իր կարծիքով, դա միայն օրենքով չէ պայմանավորված ու թեեւ ՀՀ նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն վերահսկում հեռուստատեսությունները, միեւնույն է, Հանրային հեռուստաընկերությունը նախկինի նման, չի արտացոլում հանրային դաշտում առկա մտահոգություններն ու անհանգստությունները:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031