Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերժված» օրենքը գերհզորացնում էր Հ1-ը. Սաթիկ Սեյրանյան

Դեկտեմբեր 10,2019 13:03

«Մեդիա պաշտպանի» նախաձեռնությամբ այսօր քննարկվում էին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի սկզբունքները:

Հիշեցնենք, օրենքի մի նախագիծ մշակվեց, որը քննարկումների արդյունքում դուրս եկավ շրջանառությունից, քանզի ըստ այդ նախագծի՝ բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները պետք է դուրս գային  հանրային մուլտիպլեքսորից, մնար միայն Հանրային հեռուստաընկերությունը՝ իր 5 ալիքով: Նախագծի քննարկումներում`դրա շրջանառությունից դուրս գալը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության համակարգող Աղասի Ենոքյանը համարում է դրական:

Աղասի Ենոքյանը ցանկանում է, որ հաջորդ նախագծում երկու սկզբունք ամրագրվի`խոսքի ազատությունը պահպանվի եւ հեռուստատեսությունները մնան որպես բիզնես:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն անիմաստ համարեց «մերժված» նախագծի քննարկումներն առհասարակ, քանի որ ներկայացված նախագիծը շչջանառության մեջ էր դրվել առանց շահագրգիռ կողմերի հետ նախապես քննարկելու, առանց խնդիրների ուսումնասիրության: «Մերժված» նախագծի լավ կողմն, ըստ բանախոսի, այն էր, որ նման նախագծի գոյության արդյունքում ձեւավորվեց վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա:

Սաթիկ Սեյրանյանը մի քանի պատճառ է նշում, թե ինչո՞ւ «մերժված» նախագիծը չէր կարելի ընդունել. առաջինն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը հսկայական կառույց էր դառնում, ինչ նաեւ շատ թանկ է նստում պետության վրա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ավելի ուշ քննարկմանը միացած ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանն ասաց, որ նոր նախագիծ է կազմվում, հունվար ամսին շահագրգիռ հանրության հետ քննարկումները կսկսվեն: Նա պարզաբանեց, որ «մերժված» նախագիծը մի փոքր հապճեպ է շրջանառվել, բայց քննարկումների արդյունքում բավականին բացեր հասկանալի են դարձել եւ առաջիկայում նկատի կառնվեն: Նա տեսականորեն չբացառեց, որ «մերժված» նախագիծը հիմք ընդունվի, 70-80 տոկոսով փոփոխվի: Ասում է` կարեւորը դաշտը կարգավորելու քաղաքական կամք կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031