Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Հայաստանը կրկին դեմ է քվեարկել Կիևի ներկայացրած բանաձևին

Դեկտեմբեր 10,2019 12:40

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև «Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի մի մասի միլիտարիզացման» վերաբերյալ, որին Հայաստանը դեմ է քվեարկել: Բանաձևի ընդունման մասին գրառում է կատարվել ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցչության թվիթերյան էջում:

Նշվում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 19 երկիր (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Կուբա, Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, Վենեսուելա, Նիկարագուա, Սերբիա, Սիրիա, Ֆիլիպիններ, Մյանմար, Լաոս, Զիմբաբվե, Կամբոջա, Սուդան, Բուրունդի), 66 պետություն ձեռնպահ է մնացել:

Բանաձևն առաջարկվել էր Կիևի կողմից և պահանջում է Ռուսաստանից «դուրս բերել զորքերը» թերակղզուց: Բացի այդ Կիևը պահանջում է վերադարձնել ռազմական սարքավորումները և սպառազինությունը, որոնք առգրավվել էր ուկրաինական ռազմանավերից Կերչի նեղուցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031